Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանգ առնելու և զրոյական կետի գալու անհրաժեշտությունը. Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարված չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երկրում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ ատելության խոսքի չափաբաժինը, չարությունը, թշնամանքը հետզհետե ավելանում են, զուգորդվում նաև մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու հայհոյանքով: 

Ի՞նչ վտանգներով է լի այս մթնոլորտը, ո՞ւր է տանում այն, ովքե՞ր են պատասխանատու ստեղծվածի համար, առողջացման հնարավորություններ կա՞ն: Այս հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ:

Շեշտելով, որ խնդիրն այստեղ ոչ թե անձերն են, այլ երևույթն ու դրանից բխող հետևանքները, Թևան Պողոսյանն առանձնացնում է հատկապես միասնականության և Հայաստանի առաջ առկա մարտահրավերների խնդիրը: 

«Ելնելով ներկայում կամ նախկինում զբաղեցրած որևէ պաշտոնից կամ այսօրվա ունեցած որևէ դերակատարումից՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք պարտականություն ունեն՝ թե՛ ապագա սերնդի, թե՛ իրավիճակը երկրում միասնականության դաշտում պահելու համար:

Իսկ դրա համար պետք է ներքին զսպվածության ընկալում, որտեղ դու սկսում ես քեզանից՝ չսպասելով ուրիշներին: Եթե դու գիտակցում ես, ապա իրավիճակ է փոխվում՝ երկարատև ընկալելու ես այն կարևոր հանգամանքը, որ միասնականությունը շատ կարևոր է: 

Բոլորիս երազանքն է հզոր Հայաստան ձևավորելը, իսկ հզոր Հայաստան ձևավորվում է, եթե միասնական Հայաստան է լինում»:

Կարեն Քոչարյանի խոսքով, ստեղծվածի պատճառները շատ ավելի խորքային են, գալիս են շատ ավելի հնից. 

«Նախկինում, այսպես կոչված, քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ իրենց թույլ էին տալիս արարքներ, որոնք որևիցե գնահատականի՝ քաղաքական կամ քրեական պատասխանատվության չէին արժանանում: Իհարկե, չհաշված հասարակության վրդովմունքն ու մեդիայի արձագանքը:

Այս ամենը բերեց նրան, որ շատերին թվաց, որ դա կարելի է: Մտածեցին՝ եթե նրան կարելի է, իրենց ինչո՞ւ չի կարելի: Սա կամաց-կամաց փաստացի ապրելակերպ դարձավ: 

Այդ ամենին, իհարկե, նպաստեց նաև Ֆեյսբուքի գործոնը, որտեղ մոնիտորի դիմաց գտնվելով՝ մարդկանց թվում է, թե առյուծ են կտրել»: 

Իսկ հասարակությունը առողջացնելու ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, կրթելն է. 

«Հասարակությունը վերջին 30 տարիներին դեգրադացել է անիմաստ, ռաբիս երգիչներով, սերիալներով, որտեղ քարոզվում է այդ նույն բռնությունը: Վերջին 30 տարիներին հայ հասարակությունը ոչ թե կրթվել, այլ դիպլոմ ու ատեստատ է ստացել: 

Պետք էր սկսել հասարակությունը կրթելուց, բայց ոչ թե կրթել, այլ կռտել ենք: 

Որքան հասարակությունը շարունակի սնվել նրանով, ինչով սնվում է և չսնվի նրանով, ինչով սնվում է ամբողջ առաջադեմ և քաղաքակիրթ աշխարհը, մենք ունենալու ենք հակառակ պատկերը»

Թևան Պողոսյանը հիմնական վտանգի մասին մատնանշեց. 

«Մեր առջև կանգնած են շատ մարտահրավերներ, բայց երբ մտնում ենք մարդկային անձնական դաշտ, բնականաբար, ունենում ենք խնդիրներ, իսկ անձնական վիրավորանքները երկար ժամանակ չեն մոռացվում: 

Կարող է շատ կարևոր պահի, երբ մեզ միասնականություն է պետք, այդ վիրավորանքները թույլ չտան միասին մի բռունցք դառնալ: 

Ամբողջ խնդիրը սա է. պետք է գիտակցել, խորապես հասկանալ, որ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն ամբողջովին հաղթահարված չեն, ավելին՝ գնալով նույնիսկ սաստկանում են, ավելանում են, իսկ մեզ միասնություն է պետք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2018թ. հեղափոխական շարժման ժամանակ սիրո և հանդուրժողականություն ասվածի մեջ խորը իմաստ էր դրված:

«Դե, եկեք այդ սերն ու հանդուրժողականությունը ցուցաբերենք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ Կարեն Քոչարյանի խոսքով, սիրո և հանդուրժողականության մասին միայն խոսվեց: Իսկ թե ինչո՞ւ չստացվեց նոր էջ սկսել, նկատեց. 

«Կարծում եմ, որ ոչ մի կողմ չուզեց դա: Եթե ուզենային՝ կստացվեր: 

Պարզապես, գիտեք, մեզ մոտ ստացվեց այնպես, որ քաղաքական պայքարը ոչ թե Հայաստանն առողջացնելու ճանապարհի քաղաքական պայքար դարձավ, այլ կենաց-մահու պայքար, ինչն էլ բերեց այս վիճակին»:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների՝ պատասխանատվության գիտակցմանը, նա շեշտեց. «Այդ գիտակցումը չի գալիս, որովհետև այն չկա: Որտեղի՞ց գա այդ դեպքում: Այդ գիտակցումը կգա նոր քաղաքական գործիչների տեսքով»:

Թևան Պողոսյանի խոսքով, յուրաքանչյուրն իր բաժին պարտականությունը պետք է ճիշտ ձևով կատարի՝ սկսելով հենց ինքն իրենից: 

«Անհնարին է հիմա հասկանալ, թե ով է եղել առաջինը, երկրորդը, երրորդը կամ ով առաջինը պիտակավորեց, ով հետո պատասխանեց: Ցանկացած կոնֆլիկտ կամ իրավիճակ զարգանում է աստիճանաբար:

 

Բայց պարզապես պետք է գիտակցել, որ հիմա պետք է կանգնել, իսկ «կա՛նգ առը»-ը նշանակում է, որ յուրաքանչյուրս մեզանից ենք սկսում: 

Երբ աշխարհը գիտակցում է, որ մենք միասնական ենք, որևէ մեկը չի մտածելու ոտնձգություն անելու մասին, որովհետև հասկանալու է, որ հարվածը հուժկու է լինելու»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով առօրյայում միասնական լինելու անհրաժեշտության մասին, երբ չկա որևէ հանգամանք, որը կստիպի միասնական լինել:

«Միասնականությունը մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, իսկ անվտանգությունը մեր առջև կանգնած խնդիրն է, մեր պետականության պահպանման և մեր պետության զարգացման խնդիրն է: 

Չէ՞ որ  ուզում ենք հզոր տնտեսություն ձևավորել, ասում ենք, որ տնտեսական հեղափոխությունը պետք է ներգրավող մոդել ունենա: 

Ո՞նց ենք ներգրավելու, եթե իրար ամեն օր պիտակ ենք կպցնում»,-ասաց Թ. Պողոսյանը: Կարեն Քոչարյանը նկատեց՝ այսօր կարծես մեկը մյուսին մեղադրում են ստեղծված իրավիճակի համար

 

«Բայց կարծում եմ՝ հիմա արդեն սխալ է մեղավորներ փնտրելը: 

Պետք է պարզապես զրոյական կետի գալ՝ արգելել նման երևույթներն ու արարքները բոլորին: Այսինքն, ինչը հնարավոր է արգելել իրավական առումով: 

Իսկ ինչը հնարավոր չէ, գոնե հասարակական ընդհանուր հայտարարի գալ այդ հարցի շուրջ ու կանոններին չենթարկվողներին համարել իզգոյ»,-նշեց քաղտեխնոլոգը:

 

Նրա դիտարկմամբ, զրոյական կետի գալն ընդամենը քաղաքական կամքի հարց է: 

«Եթե քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ու խաղացողները կամք դրսևորեն ու նստեն սեղանի շուրջ, խաղի կանոններ որոշեն ի շահ ոչ թե ինչ-որ անձի, ինչ-որ կուսակցության լիդերի, այլ՝ պետության, ուրեմն, հնարավոր է հասնել դրան: 

Եթե ոչ, ապա կյանքը նրանց կսրբի ու կտանի այնպես, ինչպես սրբեց ու տարավ մնացածին: Այս պահին չեմ տեսնում, որ ուզում են դրսևորել այդ կամքը»:

Թևան Պողոսյանի շեշտադրմամբ՝ իշխանությունը ցանկացած երկրում ունի ավելի մեծ պարտականություն, քան մնացածները: 

«Սա քաղաքագիտական աքսիոմ է: Բնականաբար, ապագային փոխանցող զարգացումը հենց այսօրվա գործող իշխանությունն է կատարում: 

Այնուամենայնիվ, պատասխանատվության մեծ ու փոքրի խնդիրը գալիս է այն հարցից, երբ յուրաքանչյուրն ինքն իրենից է սկսում:

Չի կարող իշխանությունը փոխվել, իսկ ընդդիմությունը՝ ոչ: Չի կարող իշխանությունը խնդիրը գիտակցել, վերցնել իր վրա, իսկ մնացածը փորձեն դրանից օգտվել:

 Սա էլ է անթույլատրելի»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել