Մեքենա է շրջվել Այգեհովիտ գյոուղի սկզբնամասում․ 4 հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18։30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վիկտոր Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 91 ZC 001 համարանիշի ավտոմեքենայով Այգեհովիտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Վիկտոր Ա-ն, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ 18-ամյա Արման Շ-ն, 22-ամյա Սարմեն Ս-ն և 20-ամյա Սերյոժա Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Արման և Սարմեն Շ-երը եղբայրներ են։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



