Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գործադիր իշխանության ղեկավարությունը անվստահության մթնոլորտ է ստեղծում դատական իշխանության հանդեպ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դատական իշխանությունը արդարադատության երաշխավորն է, և դատական իշխանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը պետք է լինի երկրի առաջնահերթություններից մեկը: 

Դրվագը, որը տեղի ունեցավ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ, բնականաբար, ինձ համար շատ ցավալի էր ու քննադատելի: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այստեղ կան «բայցեր» և մի շարք հարցադրումներ:

«Նախ, ըստ իս, որոշակիորեն համաչափ կիրառված չէ պատասխանատվությունն այդ երիտասարդների արարքի նկատմամբ: 

Համաչափ չէ նաև թե՛ տարբեր պաշտոնատար անձերի, թե՛ հանրության կողմից հնչեցված արձագանքը: 

Պետք է հետհայացք նետել, տեսնել, թե ի՞նչ էր նախորդել տվյալ դրվագին: Նախ՝ մեկ տարի շարունակ դատական իշխանության գործունեությունն անընդհատ միջամտության է ենթարկվում:

Այդ միջամտությունն իրականացվում է իշխանության այլ ճյուղերի կողմից՝ խախտելով Սահմանադրությամբ ամրագրված՝ ինչպես օրինականության, այնպես էլ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքները: 

Մեկ տարի առաջ ունկնդիր եղանք հայտնի ձայնագրություններին, որոնք վկայում էին այն մասին, որ կոնկրետ գործով դատավորների վրա ակնհայտ հարկադրանք և ճնշում էր գործադրվում: 

Այդ դեպքին հաջորդեց կոնկրետ գործով իշխանություններին ոչ հաճո որոշումներ և դատական ակտեր կայացրած դատավորների նկատմամբ ակնհայտ ճնշումների իրականացումը»,-ասաց մեր զրուցակիցը՝ օրինակ բերելով դատավորներ Ալբերտ Ազարյանին և Դավիթ Գրիգորյանին առնչվող դեպքերը:

«Իրադարձությունների գագաթնակետը վարչապետի կոչն էր՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ: Այն իրականում Սահմանադրության, միջազգային նորմերի, իրավակարգավորումների խախտումների մի ընդհանրական շղթա էր, որն առնվազն հարիր չէր իրավական պետությանը:

Բայց դատարանների մուտքերը շրջափակվեցին, ինչի հետևանքով սահմանափակվեցին թե՛ դատավորների գործունեությունը, թե՛ քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը:

 Այս երևույթը պետք է բավականին սուր գնահատականների արժանանար, ինչը, ըստ էության, կարելի էր որակել նաև սահմանադրական կարգի խախտում»,-ասում է իրավաբանը՝ շեշտելով, որ այս ամենին հաջորդեց դատավոր Ա. Դանիբեկյանի հետ կապված դրվագը, որը, իր գնահատմամբ, կարելի է որակել որպես «ոչ այնքան գիտակից երիտասարդների չարաճճիություն»:

«Նկատենք, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ հետապնդումները մինչև հիմա էլ շարունակվում են, որոնք ակնհայտ քաղաքական են և շղթայական բնույթ են կրում: 

Երբ մինչ այս եղած դեպքերում այդ անձինք պատասխանատվության չեն ենթարկվում, ապա այս պարագայում պատասխանատվությունն անհամաչափ է այն անձանց նկատմամբ, որոնք դատավորի քայլելուն զուգընթաց ընդամենը հարցադրումներ են արել:

 

Ի դեպ, օգտագործել են այն որակումը, որը հանրության մեջ ներմուծել է երկրի վարչապետը: Խոսքը «վնգստացող դատավոր» որակման մասին է:

Այս պարագայում և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց պետք է հարց տան, թե որքանո՞վ է օբյեկտիվ, որքանո՞վ համաչափ այդ երիտասարդների նկատմամբ նմանաբնույթ ծայրահեղ քննադատական և պատասխանատվության միջոցներ կիրառելը: Ես կրկին շեշտում եմ՝ ինձ համար դա շատ ցավալի դրվագ էր, բայց, միևնույն ժամանակ, կանխատեսելի», - շեշտում է իրավաբանն ու նշում, որ ունենք մի իրավիճակ, երբ բարձր մակարդակով ընտրովի արդարադատություն է իրականացվում՝ կախված նաև կայացրած դատական ակտերից:

«Այսինքն, եթե կայացրած որոշումը կամ դատական ակտը հաճո է քաղաքական իշխանությանը, այդ դատավորներն ունեն առավելագույն պաշտպանվածություն, իսկ եթե տվյալ դատական ակտն իրենց հաճո չէ, ապա այդ դատավորները ենթարկվում են պարսավանքի, հարկադրանքի ու ճնշումների: 

Սա իրավական պետության շրջանակներում անթույլատրելի վարքագծի դրսևորում է: 

Եվ այս ամենով է պայմանավորված իրավական հանրույթի, գիտակից քաղհասարակության այն բուռն արձագանքը, սթափեցման կոչերը, որոնք լինում են յուրաքանչյուր նման դեպքից հետո. չի կարելի երկրում ընտրովի արդարադատություն ստեղծել և ամեն ինչ հարմարեցնել իրենց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հիմա ՍԴ-ի նկատմամբ ապօրինի, Սահմանադրության և մի շարք օրենքների խախտումներով գործընթաց է մեկնարկել, որի վերջնարդյունքը կառավարելի ՍԴ-ն է, ինչն անթույլատրելի է:

«Մեծ հաշվով, պետական իշխանությունը հրահրում է հասարակությանը և ստեղծում մի նախադեպային իրավիճակ, երբ տարբեր դատավորների նկատմամբ տարբերակված մոտեցում են ցուցաբերում՝ կախված այդ դատավորների համոզմունքներից, իրենց հանդեպ դրսևորած վերաբերմունքից ու կայացած դատական ակտերի՝ քաղաքական իշխանությանը հաճո լինելու հանգամանքից:

Սա իրավական պետության հիմքերի խարխլման, թուլացման առաջին նախապայմաններից է: 

Չի կարելի այդչափ նվազեցնել, այսչափ իջեցնել դատական իշխանության նկատմամբ հանրության հարգանքի և վստահության աստիճանը»,-ընդգծեց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ նշվածի հեղինակը գործող քաղաքական ուժն է, ինչն առավել ևս՝ անթույլատրելի է:

 

«Այո՛, քննադատելի էր երիտասարդների արարքը, բայց ինչո՞ւ չէր կարելի նմանաբնույթ ծայրահեղ գնահատանքի ու պատասխանատվության ենթարկել մինչ այս տեղի ունեցած նախադեպի ու դրանց հաջորդած մյուս դեպքերի ժամանակ: 

Այդ բոլոր դեպքերում կրկին գեներացված ատելություն է եղել, մի շարք դատավորներ ավելի վատ գնահատականների ու վիրավորական արտահայտությունների էին արժանացել, լարվածությունը սրվել էր ու հասել անգամ ֆիզիկական կոնտակտի:

 

Այդուհանդերձ, այդ նախադեպերում անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Իրավական համայնքում այդ երիտասարդների նկատմամբ տեղի ունեցածը որակվում է որպես քաղաքական հետապնդում:

Այսինքն, նրանք քաղբանտարկյալի կարգավիճակ են ձեռք բերում, որովհետև համանման իրավիճակ է դրսևորվել, և համանման իրավիճակում ընդհանրապես որևէ պատժամիջոց այլ անձանց նկատմամբ չի կիրառվել: 

Սա սահմանում է ԵԽԽՎ 1900 բանաձևը, որտեղ տրված են այն հիմքերը, թե որ դեպքերում է անձը քաղբանտարկյալ դիտարկվում»,-նշեց մեր զրուցակիցը: 

Իրավիճակը դիտարկելով ավելի լայն համատեքստում, խոսելով մասնավորապես իրավական հարթության մեջ հնարավոր հետևանքների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ վտանգավոր եզրագծին ենք:

 «Արդեն մի քանի նախադեպ ենք ունեցել, երբ, ըստ էության, խախտվել է երկրի սահմանադրական կարգը. մենք ունենք Սահմանադրությամբ հռչակված պետության կառավարման ձև: 

Սահմանադրության առաջին հոդվածում է ամենակարևոր եզրույթը՝ մենք իրավական պետություն ենք: 

Այդ եզրույթից բխեցվում են օրինականության, իշխանությունների բաժանման և զսպման սկզբունքները, որոնք արդեն տարաբնույթ իրավիճակներում խախտվել են գործող քաղաքական ուժի կողմից:

Այսինքն, քաղաքական ուժն իր նպատակներին հասնելու համար չի խնայում ոչինչ, և սա, բնականաբար, ունենալու է իր աղետալի հետևանքները:

Այս ամենը շղթայական ռեակցիա է ունենալու: 

Ես նշեցի, որ վերոնշյալ դեպքը ցավալի էր, բայց և սպասելի, ավելին՝ կարծում եմ, որ նման իրավիճակների դեռ շատ ենք ականատես լինելու: 

Աա այն գինն է, այն հետևանքը, որ երկրում ստեղծվում է ընտրովի արդարադատություն: 

Եվ յուրաքանչյուրն այդ իրավիճակում արդեն սկսում է սուբյեկտիվ գնահատական տալ. երբ քաղաքական իշխանության համար դրական և բացասական դատական ակտերին հետևում են դրանց համապատասխան գործողություններ, քաղհասարակությունն էլ համապատասխանաբար իր համար դրական և բացասական դատական ակտերին փորձելու է իր անձնական ուժերով արձագանք տալ՝ չվստահելով արդեն նույն դատական իշխանությանը: 

Մեծ հաշվով, քաղաքական ուժը, մասնավորապես գործադիր իշխանության ղեկավարությունը, անվստահության մթնոլորտ է ստեղծում դատական իշխանության նկատմամբ»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին