ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի երեք մարզում կիրականացվի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում էհամայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը: Առաջարկվում է Սյունիքի մարզում համայնքն անվանել Տաթև, որի ներքո կմիավորվեն Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժին, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Տավուշի մարզում համայնքը կանվանվի Դիլիջան, որի ներքո կմիավորվեն Դիլիջան քաղաքը,Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավ անք, Հովք, Խաչարձակ, Ճերմակավան, Գեղատափ գյուղերը:



