Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական պատվիրակությունը քննարկում է ԵԽԽՎ-ում իր գործունեության ռազմավարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վստահեցնում է, որ այս պահին արվում է ամեն ինչ վեհաժողովի լիագումար նիստում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը նկատեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում ինչպես պավիրակությունը, այնպես էլ խորհրդարանի ղեկավարությունը և ՀՀ ԱԳՆ-ն: «Այս պահին մենք քննարկում ենք բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կարող են մեզ համար օգտակար լինել և թույլ կտան մեզ լիագումար նիստի ժամանակ բեկում մտցնել գործընթացում: Թե ինչ քայլեր մենք կանենք, կլինի դա հայտարարություն, թե մեկ այլ քայլ, մենք կորոշենք քննարկումների արդյունքներով: Իսկ երբ կայացվի որոշում, դուք կիմանաք այդ մասին: Ես պետք է ասեմ նաև, որ միջազգային խորհրդարանական այլ հարթակներում աշխատող մեր պատգամավորները ևս քայլեր են ձեռնարկում իրենց գործընկերների միջոցով ազդեցություն ունենալու այն պատվիրակությունների վրա, որոնք աշխատում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա անդրադարձավ նաև վեհաժողովի ձմեռային նստաշրջանը բոյկոտելու մասին խոսակցություններին՝ նշելով, որ դա լավագույն տարբերակը չի համարում: «Մեր պատվիրակությունը նստաշրջանը բոյկոտելու հարցը չի էլ քննարկել, որովհետև մենք հիմա քննարկում ենք բոլոր այն տարբերակները, որոնք մեզ համար կարող են օգտակար լինել: Այլ քայլերի մենք կդիմենք, եթե զգանք, որ ուրիշ տարբերակ չունենք: Հնարավոր է, որ մենք նման որոշում ունենանք լիագումար նիստից առաջ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- հավելեց Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմի փոփոխության մասին խոսակցություններին՝ Հերմինե Նաղդալյանը հաստակեցրեց, որ պատվիրակության կազմը որոշում են խմբակցությունները, որոնք կարող են փոխել իրենց խմբակցության անդամին, եթե գտնում են, որ նա թերացել է իր աշխատանքներում: «Եթե խմբակցությունները կգտնեն, որ իրենց պատվիրակները լավ չեն կատարել իրենց աշխատանքը ու որոշեն փոխել նրանց, դա կլինի իրենց որոշումը: Իսկ Հանրապետական կուսակցությունը վեհաժողովում պատվիրակության կազմ փոխելու հարց չի քննարկում»,- մանրամասնեց ԵԽԽՎ հա յաստանյան պատվիրակության ղեկավարը:

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են` «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»:

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը ձայների 9 դեմ, 16 կողմ հարաբերակցությամբ ընդունել է Սարսանգի ջրամբարի վերաբերալ հակահայկական զեկույցը: Հանձնաժողովի նիստին հայկական պատվիրակությունից մասնակցել են Վահան Բաբայանը և Նաիրա Կարապետյանը: ԵԽԽՎ-ն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի խիստ կողմնակալ և քաղաքական բառապաշարով զեկույցը: Զեկույցը կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագիրը:

 

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի «Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա Սողոմոնյան