Թուրքական օդուժը Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել, որը մի քանի անգամ խախտել էր երկրի օդային տարածքը հարևան Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ: «Անօդաչու թռչող սարքը, որը սեպտեմբերի 28-ին վեց անգամ խախտել է մեր օդային տարածքը սիրիական սահմանի կողմից և որի պատկանելիությունը դեռևս չի պարզվել, խոցվել է երկու F-16 կործանիչների օգնությամբ, որոնք օդ են բարձրացել «Ինջիրլիք» ավիաբազայից», - ասվում է թուրքական գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են անօդաչուի լուսանկարները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



