Եռակի օլիմպիական չեմպիոն Բեկելեն պատմության մեջ երկրորդ արդյունքով հաղթեց Բեռլինի մարաթոնում
ՍՊՈՐՏԵռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն Կենենիսա Բեկելեն նվաճել է Բեռլինի մարաթոնյան վազքի հաղթողի կոչումը։ 37-ամյա եթովպիացի վազորդը 42 կմ 195 մ-ն հաղթահարել է 2 ժամ 1 րոպե 41 վայրկյանում։ Այս արդյունքը երկրորդ է պատմության մեջ։
Համաշխարհային նվաճումը պատկանում է քենիացի օլիմպիական չեմպիոն Էլիուդ Կիպչոգեին՝ 2 ժամ 1 րոպե 39 վայրկյան։ Կիպչոգեն այս արդյունքը ցույց է տվել անցած տարվա Բեռլինյան մարաթոնում։ Այս տարի նա չէր մասնակցում եւ պատրաստվում է հոկտեմբերի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվելիք մարաթոնյան վազքին։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



