Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ միավորվում են անցյալն ու ներկան. Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 28-29-ին, ավելի քան հարյուր մշակութային կազմակերպությունների և պատմամշակութային հուշարձանների տարածքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն:

«Արվեստ և ժամանց» խորագրով օրերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում:

Հյուրերին դիմավորեցին թագավորն ու թագուհին, պալատականները, մունետիկները, ծաղրածուները: Մի քանի ժամով Ամբերդի տարածքը վերածվեց հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող տոնական հարթակի, որտեղ միաձուլվեցին անցյալն ու ներկան, արվեստն ու ժամանցը:

«Կարծում եմ` այս վայրը Հայաստանի հրաշալի ամրոցների գոհարներից է: Ձեր հուշարձանները, երգը, պարը, մշակութային բոլոր դրսևորումները հայ ժողովրդի ինքնությունն են, և մենք ուրախ ենք, որ կարողանում ենք սատարել դրա պահպանմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

 

Նա նշեց, որ Գեղարդում մասնակցել է համերգի, որն իրեն շատ է տպավորել: «Դուք կարողացել եք պատմական հին ժառանգության հետ համադրել նորը, ժամանակակիցը: Մենք աջակցում ենք հենց նման նորարարական գաղափարներին, որոնք կարող են նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը»,-շեշտեց դեսպանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է մեր մշակույթը հանրահռչակելու համար:

«Պատմամշակութային հուշարձանների, կոթողների վերանորոգման, վերակառուցման, վերականգնման աշխատանքների համար ծրագրեր են իրականացվում: Մշակութային հատվածի բյուջեն վերանայելու առումով քիչ ժամանակ է եղել, բայց այդ բացը լրացնելու ենք առաջիկայում: Վստահ եմ, որ ավելի մեծ գումարներ կհատկացնենք այդ բնագավառին»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհները ժամանակի ընթացքում կբարելավվեն. այդ ուղղությամբ արդեն քայլեր են արվել:

 

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած հիսուն եվրոպական երկրում: Ծրագրի իրականացման մտահաղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում` «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում