«Միլան» ակումբը վաճառքի է հանվել
ՍՊՈՐՏԻտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր հանդիսացող Elliott Management ընկերությունունը բանակցություններ է վարում ակումբի բաժնետոմսերը վաճառելու նպատակով, հայտնում է La Repubblica-ն:
Elliott Management-ը, որը նախկինում գործունեություն չի ծավալել ֆուտբոլային բնագավառում, մտահոգված է «Միլանի» շուրջ ստեղծված իրավիճակով և պատրաստ է 960 միլիոն եվրոյի դիմաց վաճառել ակումբի բաժնետոմսերը:
«Միլան» ակումբը գնելու ցանկություն հայտնել է գործարար Բեռնար Արնոն, որը պատրաստ է վճարել Elliott Management-ի պահանջած գումարը:
Նշվում է, որ Արնոն մտերիմ հարաբերություններ ունի «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիի հետ, որը զբաղեցրել է իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը 2010-2014 թվականներին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



