Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Նիկոլ Փաշինյան (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։

Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Զորավարժությունների հարգելի մասնակիցներ,

Պաշտպանության մեծարգո նախարար,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեծարգո նախարար,

Զինված ուժերի գլխավոր շտաբի մեծարգո պետ, հարգելի սպաներ, սիրելի զինվորներ,

Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ: Ի՞նչ գործնական նպատակ ունեն այս զորավարժությունները և ինչի՞ համար են անցկացվում: Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել և ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք մասնակցություն են ունեցել և ունեն զորավարժությունների անցկացմանը: Մենք, ըստ էության, այս զորավարժություններով ստուգում ենք նաև, թե ինչ աստիճանի փոխգործակցություն գոյություն ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչքանով է հղկված, ինչքանով է մշակված:

Գիտեք, որ նախորդ տարի մենք իրականացրինք «Շանթ» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց արդյունքներն ամփոփելով մենք արեցինք որոշակի վերլուծություններ, որոշակի շտկումներ: Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ ունենք, ինչը նույնպես մեզ վստահություն է տալիս մեր երկրի պաշտպանունակության առումով:

Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենալու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունենալու կրակային և տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում և այդպես շարունակ: Եվ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ զորավարժությունների մասնակիցներին տեսնում եմ բարձր մարտական տրամադրությամբ, տեսնում եմ դուխով և նվիրված հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ նաև ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու և նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ և բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի և վճռականության ոգին տարածելով նաև քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարևոր է մեր երկրի համար:

Զորավարժությունների սիրելի մասնակիցներ, պարոնայք սպաներ, գեներալներ, կառավարության հարգելի անդամներ, ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մասշտաբային միջոցառման կապակցությամբ և արձանագրել, որ մեր երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց է տալիս իր կենսունակությունը և ցույց է տալիս պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության և վստահության բացառիկ բարձր աստիճան, ինչը մի երևույթ է, որի համար մենք իսկապես պետք է միմյանց շնորհավորենք: Ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները: Շնորհակալ եմ»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։         

Այնուհետև վարչապետը Սուրեն Պապիկյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սիսիան քաղաքում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետին են ներկայացվել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայումս շինարարության մեջ ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով ջրագիծ է կառուցվում:

Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև  Սուրբ Հովհաննես եկեղեցի:   

Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան