Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս,  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
«Հարգելի՛ Նիկոլայ Իվանի, 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և անկեղծ բարեմաղթանքներ հղում Ձեր նշանակալի հոբելյանի առթիվ:
Տասնամյակներ շարունակ Դուք ազնվորեն և անվերապահորեն ծառայել եք Ձեր պետությանն ու ժողովրդին, և ինչպես Դուք եք նշել մի առիթով` հավատարիմ Ձեր խղճին և սկզբունքներին: Որպես իմաստուն պետական, քաղաքական գործիչ և մարդկային բարձր որակներով օժտված անհատականություն՝ նաև արել եք հնարավորը` ամրապնդելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, զարգացնելու և խորացնելու հայ-ռուսական միջպետական փոխշահավետ հարաբերությունները: Դուք մշտապես մեծ ուշադրությամբ և ջերմությամբ եք վերաբերվել Հայաստանին և հայ ժողովրդին, որը արժանվույնս գնահատեց Ձեր նվիրվածությունն ու ջանքերը` արժանացնելով Ձեզ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: 
Տարբեր առիթներով մեր հանդիպումների ժամանակ բազմիցս ասել եմ Ձեզ, որ Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են որպես հավատարիմ բարեկամի, ով մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին եղել է նրա կողքին, նրա ցավն ու խնդիրներն ընդունել ինչպես իր սեփականը: Հայ ժողովուրդը միշտ հիշում և բարձր է գնահատում Ձեր անձնուրաց գործունեությունը 1988 թվականի դեկտեմբերի ահավոր երկրաշարժից հետո:
Պետական, քաղաքական հմուտ գործչի, խորաթափանց և սրտացավ մարդու, նվիրված բարեկամի այդ որակները իրավամբ արժանացրին Ձեզ մեծ հարգանքի և հեղինակության Ձեր երկրում ու նրա սահմաններից դուրս: Եվ այսօր` Ձեր ծննդյան  90-րդ տարեդարձին, Դուք արժանիորեն վայելում եք հազարավոր մարդկանց՝ Ձեր հանդեպ դրսևորած սերն ու հարգանքը, չնայած դժվարություններով ու ձեռքքբերումներով լի Ձեր կյանքի ընթացքում ունեցել եք նաև Ձեզ չհասկացողներ, ինչը չի խանգարել Ձեզ առաջ շարժվել, գործել` երբևէ գործարքի չգնալով Ձեր խղճի հետ:
Կա՞ արդյոք ավելի կարևոր բան, քան կյանքի ինը տասնամյակների հեռվից գոհունակության զգացողությամբ փաստելը, որ Դուք հանգիստ կարող եք քայլել փողոցում և ուղիղ նայել մարդկանց աչքերի մեջ: 
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, անսահման երջանկություն և բարօրություն Ձեզ և Ձեր ընտանիքին, ուժ ու կորով, արևշատություն Ձեզ՝ Ձեր կյանքի հետագա տարիներին»,-ասված է ՀՀ 3-րդ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ