Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուլսարի վերաբերյալ քրգործով նոր մարդիկ են հարցաքննվել. ՔԿ նախագահի տեղակալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Վերջին շրջանում նախաքննության ընթացքում առաջ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։

«Ցանկացած պահի ցանկացած նախադասություն, ցանկացած իրավիճակ, ցանկացած նոր իրավիճակ կարող է պատճառ լինել նախաքննությունը շարունակելու կամ ընդհուպ կայացված որոշումները վերանայելու։ Վերջին շրջանում նախաքննության ընթացքում առաջ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը»,–նշեց նա։

Հարցին՝ արդյոք նոր տվյալները նախկինում քննչական խմբի նախկին ղեկավար Յուրի Իվանյանի կողմից թաքցվել են, Այվազյանը նշեց.  «Պատճառների ու թաքցնելու մասին թույլ տվեք որեւէ իրավական գնահատական չտալ, պարզապես շարունակենք նախաքննությունը, որի արդյունքում կկայացնենք համապատասխան որոշումներ։ Նախաքննությունը շարունակելու հիմքը հանդիսանում է նախարարության կողմից ստացված գրությունը, որում առկա են նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է քրեական գործի ընդհանրության մեջ դիտարկել, քննարկել եւ քննություն կատարել այդ տվյալները»։

Նա նշեց, որ քննության  ընթացքում հնարավոր է լրացուցիչ փորձաքննություն կամ կրկնակի փորձաքննություն նշանակվի։

«Քննում ենք մի քրեական գործ, որն իր ծավալով եւ բարդությամբ իր նախադեպը չունի, գործ ունենք նեզ մասնագիտական տերմինների, գործընթացների հետ խնդիր եւ մենք այլընտրանք չունենք, քան մասնագետներին դիմելու»,– ասաց Այվազյանը։

Նրա խոսքով՝ իրականացվել են նաեւ նոր հարցաքննություններ. «Հացաքննված նոր անձինք կան, նոր անձինք կլինեն, հնարավոր է նախկինում հարցաքննվածները հարցաքննվեն։ Մենք պետք է կատարենք լրացուցիչ հարցաքննություններ եւ այլ քննչական եւ դատավարական գործողություններ»։ 

ՔԿ նախագահի տեղակալը շեշտեց՝ այս փուլում գործը կարճելու մասին խոսք չկա։

Գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելու հնարավորության մասին  հարցին նա պատասծխանեց. «Անգամ մեկ ցուցմունքը կարող է քրեական գործում հեղաշրջում առաջացնել։ Նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով թույլ տվեք չհրապարակել կա թե չկա»։

Հարցին՝ ինչով է պայմանավորված այդպիսի գաղտնիությունը, Այվազյանը պատասխանեց. «Չենք պատրաստվում նախաքննության հետագա ընթացքը տանել քողարկվածություն կամ ստվեր, բայց դա չի նշանակում, որ ամեն հարցաքննություն պետք է հրապարակային լինի»։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ։

 

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ