Աբովյանի կանանց գաղութից երկու կալանավոր պատը փորելով փորձել են փախուստի դիմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում, հայտնում է Shamshyan.com-ը:
ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն գաղութի հիմնարկից փախուստ կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով, շինարարական գամի գործադրմամբ փորձել են փորել թիվ 04 խցի պատուհանին հարակից պատը՝ առաջացնելով 58 սմ երկարությամբ 24 սմ լայնությամբ և 4 սմ խորությամբ բացվածք:
Այդ ամենը քողարկելու նպատակով նրանք օգտագործել են հացի խմոր և ատամի մածուկ: Կալանավորվածները սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գաղութի աշխատակիցները նկատել են այն:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



