Սինայում առնվազն երեք մարդ Է զոհվել հյուրանոցի վրա կատարված գրոհի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն երեք մարդ Է զոհվել Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող հյուրանոցի մոտ նոյեմբերի 24-ին իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, հաղորդել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ զոհվածների մեջ կան ոստիկանության աշխատակիցներ, 12 մարդ վերքեր Է ստացել, նրանցից ինը ուժայիններ են:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ ականապատված ավտոմեքենան պայթեցվել Է Էլ Արիշայի հյուրանոցի բակում, որտեղ աշխատում Էին դիտորդները: Միջադեպը տեղի Է ունեցել Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ավարտին հաջորդած օրը:
Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



