Սուրհանդակ աղավնիների միջոցով «Արթիկ» ՔԿՀ-ում փորձ է արվել արգելված իրեր տեղափոխել (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսե օղակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, այդ թվում թմրամիջոց տեղափոխող աղավնիների գայթակղմանը և նրանց վայրէջքն ապահովելուն:
Սուրհանդակ աղավնիների միջոցով արգելված իրերի ներթափանցման փորձի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:
.jpg)
.jpg)



