Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հստակ ծրագրերի բացակայությունը, բացասական մթնոլորտը, հասարակության չիրականացած սպասելիքները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար այսօր առաջնային խնդիրների շարքում են:

«Երբեք չէի ցանկանա այս եզրակացությանը գալ, բայց, ցավոք, դա կախված չէ իմ կամքից. կարծում եմ՝ այսօր իշխանությունն ամբողջությամբ ժողովրդին բարձիթողի վիճակում է թողել, մոռացել է, թե ինչ ծրագիր է ներկայացրել և ինչ է պարտավորվել: Այսօր մեր կյանքը լցված է բացառապես բացասական էմոցիաներով: 

Բռնեցին այս անձին, պատրաստվում են մյուսին բռնել, մեկը ինքնասպանություն գործեց և այլն, և այլն: Կարելի է ասել՝ մեր այսօրվա իրականությունը սարսափ ֆիլմ է դարձել:

Բայց ժողովուրդը ոչ թե այսօրվա իրականության, այլ իր կյանքը բարելավելու համար էր ձեռքերը պարզած գնում հեղափոխության: Իսկ այսօր, կարծես, որևէ տեսանելի, շոշափելի ու էական առաջընթաց չկա: 

Այդ վիճակն, ըստ իս, չի կարող երկար շարունակվել, որովհետև եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանը՝ շեշտելով, որ ժողովրդին անընդհատ կերակրում են տեսարաններով:

«Բայց այդպես չի կարելի պետություն ղեկավարել: Ես օրինակ բերեմ օտարերկրյա այցերը: Մենք ոգևորվում ենք, որ մեր պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գնում է որևէ երկիր: Ակնկալում ենք, որ այդ այցերից Հայաստանի համար օգուտներ կլինեն: 

Բայց գնալ ու այդ երկրներում մեր երկրի ներքին խնդիրներից խոսելն ու ձեռնունայն վերադառնալը մեր ակնկալիքը չէ: Դա ժողովրդի ակնկալիքը չէ: 

Հեղափոխությունն արվել է ոչ թե հանուն այսինչի, այլ՝ ընդդեմ եղածի: 

Բայց հիմա, նույն մարդը, որը նախկինում հացի խնդիր ուներ, այսօր նորից շարունակում է այդ խնդիրն ունենալ: Նույն մարդը, որն աշխատանք չուներ, այսօր նորից գործազուրկ է:

Այսօր լավ կադրերը կրկին շարունակում են աշխատանք փնտրել օտար երկրներում: 

Զուգահեռ՝ նրանք, որոնք ոչ մի ներդրում չեն ունեցել երկրում, ոչ մի լուրջ կրթական ցենզ ու տվյալներ չունեն, բայց արտաքին տեսքով նմանվում են ղեկավարին, ու դրան գումարած՝ մի քանի կիլոմետր քայլել են, բարձր պաշտոններ են ստանում:

 

Այդուհանդերձ, այդ պաշտոններում իրենք իրենց չեն արդարացնում՝ չպատկերացնելով նաև իրենց կարգավիճակն ու պարտականությունները»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նա խորհուրդ տվեց հիշել, որ հեղափոխություն արած ժողովուրդը նորից կարող է գնալ այդ քայլին. 

«Ըստ այդմ՝ պետք է հիշեն, թե ի՞նչ են ստանձնել, ինչո՞ւ են եկել իշխանության: Այդուհանդերձ, իրենց մոտ այսօր միայն մի բան է լավ հաջողվում. դա թշնամանքի մթնոլորտ տարածելն է, ահաբեկելը՝ ասել, որ այսօր այս մեկին են ձերբակալելու, վաղը՝ նրան:

 

Թշնամանքի մթնոլորտը ստեղծվում է հենց ամենավերին մակարդակից: Իրականությունը սա է, որը լցված է բացասական ընկալումներով ու էմոցիաներով, բայց այդպես պետություն ղեկավարել չի կարելի: 

Ի վերջո, որքան մենք թուլանանք, մեխանիկորեն ուժեղանալու է մեր թշնամին: Իսկ այսօր ընտրված «ով մեր հետ չի, մեր թշնամին է» կարգախոսից բացի Հայաստանը թուլացնելու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի»:

 

Անդրադառնալով քաղաքական ուժերի դիրքավորումներին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ներգրավված չէ իշխանության մեջ, այնտեղ հայտնվելու ցանկություն ունի:

«Դա բնական է: Իշխանության հասնելը ցանկացած քաղաքական ուժի իրավաչափ, լեգիտիմ ակնկալիքներից մեկն է: 

Օինաչափ է, որ այսօր արտախորհրդարանական ուժերն ակտիվություն են դրսևորում: 

Բայց, իհարկե, ցանկացած ակտիվություն չէ, որի հիմքում պետականաշինությունն է:

 Համենայն դեպս, մենք որևէ մեկին չենք կարող զսպել կամ արգելել քաղաքական հավակնություններ ունենալ: 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա ակնհայտ է, թե քաղաքական որ ուժն ինչ պատրաստակամությամբ է մոտենում իր ստանձնած պարտավորություններին, իհարկե, հաշվի առնելով նաև օբյեկտիվ հնարավորությունները. մենք նախագիծ ենք ներկայացնում, որն ուղղված է մեր մատաղ սերնդի պաշտպանությանը, ու միայն նրա համար, որ «այսինչյան այսինչն» է հեղինակել այն, նախագիծը կառավարությունից մերժված է գալիս, մերժվում է նաև ԱԺ մեծամասնության կողմից: 

Նման պարագայում կառուցողական աշխատանքից խոսելը դժվար է: Ու, ընդհանրապես, թող մեծամասնություն կազմող խմբակցությունը ևս հիշի, թե ի՞նչ է խոստացել ժողովրդին, ի՞նչ պարտավորություններ ունեն: 

Իսկ հետո թող ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես քաղաքացի գնահատեն իշխանության խոստումների ու դրանց իրականացման հարաբերակցությունը, ինչն, ըստ իս, զրոյական է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական բարեփոխումներին ուղղված ծրագրեր չկան:

 

«Իսկ ոլորտները վերահսկող ծառայությունների պատասխանատուներն իրենց պարտքն են համարում ամեն օր ֆեյսբուքյան գրառումներ անել, մտնել քաղաքական գործընթացների մեջ, որի իրավունքը չունեն:

Գոյություն ունի քաղաքական զսպվածության սկզբունք, իսկ իրենք ընդհանրապես թքել են այդ սկզբունքի վրա: Ու փոխանակ գործով զբաղվեն, քաղաքական գնահատականներ են հնչեցնում:

Այս ամենի մեջ այսօր քաղաքացին, մեծ հաշվով, անտեսված է: 

Իրականում ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է իր երկրի ղեկավարի անունն ու ազգանունը, ժողովրդի համար ավելի կարևոր է իր կյանքի բարելավումը. եթե ուրիշի հեղինակությունը ստվերելով՝ փորձում ես քոնը կառուցել և արդյունքում որևէ առաջընթաց չես արձանագրում, ուրեմն, որևէ մեկին պետք չես»,-հավելեց նա:

Գևորգ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև դատաիրավական համակարգին, ներկայումս առկա որոշ գործընթացների: Սկսելով վերջից ու խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«ՍԴ-ին պետք է հանգիստ թողնել, որ իրականացնի իր գործառույթները: Եթե կա մի անձ, որն իրեն անպայման ուզում է տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, չի կարելի այդ անձի պատճառով խաթարել ամբողջ մի պետական մարմնի աշխատանքը: Որևէ խնդիր այնտեղ չկա, ով ընտրվել է՝ լեգիտիմ է: 

Այսօր արհեստական խնդիր են ստեղծել, վիճարկում են ՍԴ նախագահի գործունեության իրավաչափությունը, նրա պաշտոնական պարտականությունների կատարումը: Բան ու գործ թողած՝ ուրիշ հարցերով են զբաղվում: Թող այդ մարմինն աշխատի, իսկ եթե որևէ պաշտոնյայի ապօրինի նշանակվելու փաստը որևէ ձևով հաստատված չէ, ի՞նչ իրավունքով ենք անձնական ամբիցիաների համար խաթարել կառույցի բնականոն աշխատանքը»:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այդպես էլ անհասկանալի մնաց այն, թե ինչ է հասկանում իշխանությունը դատաիրավական բարեփոխում ասվածի տակ: «Սկզբում օտար ծագման երևույթներ էին ուզում ներդնել՝ վեթթինգ և այլն:

Հետո հասկացան, որ այդ ամենը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, իսկ հիմա էլ հորինել են այլ անուններ՝ բարեվարքություն և այլն: 

Իրականում իշխանությունը չի հասկանում, թե ինչ է ուզում: 

Չի կարողանում մարդկային լեզվով բացատրել, թե իր խնդիրը ո՞րն է, որից հետո անմիջապես հետ է կանգնում իր գաղափարից: Ոչ մի դատաիրավական բարեփոխում, մեծ հաշվով, չկա: Դատաիրավական բարեփոխումը պետք է սկսվեր դատարանի անկախությունը հարգելու գաղափարից:

 Իսկ եթե կարող ես ժողովրդին հրահանգել, որ գրոհեն ու դատավորներին չթողնեն աշխատել, երբեք չես կարող դատական համակարգ ունենալ: Այս ամենն իր հերթին ուղղակիորեն ազդում է ներդրումների հոսքի վրա: 

Եթե ներդրողը տեսնի, որ Հայաստանում դատավորը պաշտպանված չէ, որ գործադիրի հրահանգով նրան կարող են պառկեցնել գետնին, որևէ ներդրում այստեղ չի կարելի ակնկալել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար Վարդանյան