Սահմանապահները Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսում թմրանյութ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-իրանական սահմանի` Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանակետում Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի զննության արդյունքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն նյութ պարունակող 10 գրամ կշռով փաթեթ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մայիսի 31-ին ռուս սահմանապահների կողմից հայտնաբերված նյութը ենթադրաբար ափիոնի հումք է:
«Մեղրի» մաքսային կետի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պարզում են հանցագործության հանգամանքները:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



