Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բողոքում են, որ պարգևավճարներ չեն ստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում աշխատակիցներին տրվել են հերթական պարգևավճարները:

Սակայն այս օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել, որ դրանց բաշխումը չի ընթացել օրենքով սահմանված կարգով, այն է՝ աշխատակիցների կատարողական ցուցանիշների հիմա վրա, այլ, ինչպես մեզ դիմողներ էին ասում, տրվել է կամայականորեն, «ըստ ճաշակի»: Նախարարության առանձին ստորաբաժանումներ, այդ թվում՝ մի շարք ՊՈԱԿ-ներ ընդհանրապես չեն ստացել, ինչը հարուցել է բարեխիղճ աշխատակիցների զայրույթն ու վրդովմունքը:

Նախարարության ղեկավարությունը նույնիսկ չի բարեհաճել պարզաբանում կամ բացատրություն տալ` ինչ սկզբունքներով և մոտեցումներով են բաշխվել պարգևավճարները: Ի դեպ, մեր զրուցակիցները նշում էին, որ «կատարողական» պահանջել են բոլորից:

Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետևյալ պատասխանը. 

«Տեղեկատվությունը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և դրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում պարգևավճարները տրամադրվում են կամայականորեն և կարգի խախտմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով պարգևատրման ֆոնդից պարգևավճարները տրամադրվում են բացառապես ՀՀ կառավարության՝ 20.10.2011թ. ընդունված 1510-Ն որոշմամբ սահմանված կարգով: Իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով պարգևատրումն իրականացվում է տվյալ պաշտոնում նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ աշխատողի կատարած աշխատանքի ծավալը, բարդությունը և արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿներին, ապա, համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, գործադիր մարմինը (ՊՈԱԿ-ի տնօրենը) կանոնադրությամբ սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում կազմակերպության գույքն ու միջոցները, այդ թվում՝ ֆինանսական: ՊՈԱԿ-ներում պարգևավճարները տրամադրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ