Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ով­քեր անձ­նիշ­խան հա­մա­կար­գի կա­ռուց­ման ճա­նա­պար­հին չեն են­թարկ­վում, ուրեմն, թշնա­մի են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պարբերաբար սրվող, բայց չմեղմացող արմատական բառապաշարը, ըստ քաղաքագետ Արմեն Բադալյանի, շատ ավելի լայն պատճառ ունի:

«Հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ամբողջ համակարգն իրեն ենթարկեցնելու գործընթացն ավարտին հասցնել: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում օգտագործված բառապաշարը ու այդ վարքագիծը նորություն չէ: Սա ասֆալտին փռելու, պատին ծեփելու տրամաբանության շարունակությունն է:

Ու եթե այս բառապաշարն անցած տարի որպես PR տեխնոլոգիա լավ աշխատում էր, հիմա այդ էֆեկտն այլևս չկա: Ավելին, երբ նախկինում ասում էր՝ ժողովրդի վարչապետը կարող է ժողովրդի պահանջով հանգիստ հրաժարական տալ, մենք հիմա տեսնում ենք, որ այսօր նա ավելի է կառչած մնում իր պաշտոնին, ավելի շատ դավադիր ուժեր է տեսնում, որոնք, ըստ նրա, այս կամ այն ձևով ցանկանում են իրեն տապալել ու թույլ չտալ, որ իր «համահայկական միսիան» իրականացնի:

Սա, իհարկե, ցույց է տալիս իր հոգեկան վիճակը, ինչը բավականին դիպուկ գնահատվել էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից: 

Իսկ այդ հոգեվիճակը չի փոխվելու, որովհետև եթե անգամ մեկուկես տարի հետո նա կրկին դավադրություններ է տեսնում՝ սկսած ԱԱԾ-ից, վերջացրած՝ եկեղեցականներով, ապա նշանակում է, որ նա միշտ էլ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ դեռ անցած տարվանից անձնիշխան համակարգ կառուցելու փորձ կա, որի ճանապարհին ընդամենը մի քանի կառույց ու ինստիտուտ է մնացել, որոնք համակարգի հսկողության տակ չեն:

«Խոսքը ՍԴ-ի, Արցախի ղեկավարության և լրատվամիջոցների մասին է: Որքան ժամանակն անցնում է, իսկ նրանց ենթարկեցնելու գործընթացը հաջողություն չի ունենում, այդ վիճակն ավելի է զայրացնում, ինչն էլ անձնիշխան համակարգի ղեկավարին հատուկ հոգեբանական վիճակ է: Բացի այդ, որքան մարդն ավելի շատ է ամրապնդում իր իշխանությունը, իրեն թվում է, որ անընդհատ իր դեմ գործողություններ են փորձում անել, ոտքի տակ փոսեր են փորվում:

Իսկ նրանք, ովքեր անձնիշխան համակարգի կառուցման ճանապարհին իրեն չեն ենթարկվում, ուրեմն, թշնամի են: Այստեղ գործում է «ով մեզ հետ չէ, մեր թշամին է» սկզբունքը: Պատահական չեն այն հայտարարությունները, թե ԶԼՄ-ները, դատարանները դավադրություններ են անում ժողովրդի դեմ, հին իշխանություններից են ֆինանսավորվում և այլն, և այլն: Խնդիրն այն է նաև, որ ինքն իրեն նույնականացրել է ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի վերոնշյալ գործոններից՝ Արմեն Բադալյանն առանձնացրեց նաև Լոս Անջելեսում հայկական համայնքի հանգամանքը. «Այնտեղի հայերը այսօր ոգևորված են այնպես, ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ:

Ոգևորված են՝ բայց բնակվելով այնտեղ և ոչ թե գալով Հայաստան: Մենք այդպես էլ չտեսանք այն հազարավոր հայերին, որոնք պետք է գային ու այստեղ ապրեին: Ինչևէ, այդ լսարանը Ն. Փաշինյանին ավելի մեծ էքստազի մեջ էր գցում իր ելույթների ժամանակ: Իսկ այն, որ մի անգամ շեշտվեց ժպիտները թուլության տեղ չընկալելու ու ծնկի բերելու մասին, իր հերթին վկայում է թերարժեքության բարդույթի մասին:

Իսկ երբ մարդն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ ու համարում, որ կառավարությունը լուրջ սխալներ չի արել, սկսում է տառապել անսխալականության սինդրոմով՝ չընդունելով որևէ քննադատություն: Այս իրավիճակը նորություն չէ և բնորոշ է բոլոր ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին: Կարող ենք օրինակ բերել 90-ականներին Բելառուսում ձևավորվող նույն անձնիշխան համակարգը: Իրավիճակը բնորոշ է այն համակարգերին, ուր ղեկավարն իրեն համեմատում է արեգակի հետ, իրեն համարում է ժողովրդի հայրը, ինչն, իհարկե, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»:

Արմեն Բադալյանը մեկ այլ գործոն էլ առանձնացրեց, որը, նրա խոսքով, կարող է ԱՄՆ-ում արված հայտարարությունների պատճառներից մեկը լինել: «ԱՄՆ նախագահը ՀՀ Անկախության տոնի շնորհավորական ուղերձում օգտագործել էր ոչ թե հեղափոխություն բառը, այլ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները կոչել էր խաղաղ գործընթաց: Միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ այս ուղերձով ԱՄՆ-ի իշխանությունները կանխել են Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ում իրենց հեղափոխությունը վաճառելու, քաղաքական առևտուր անելու փորձը»,-ասաց նա՝ մատնանշելով անսխալականության սինդրոմի մասին:

«Եթե մարդը մտածում է, որ անսխալ է, սկսում է սխալներ անել, որոնք տեսանելի են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: 

Այն, ինչ գրվում է Հայաստանի մամուլում, դրսում դրանք ևս ուշադրության են արժանանում: 

Այս առումով ևս վառ օրինակ կա, որը նույնպես դուրս մնաց ուշադրությունից. ՀՀ իշխանություններն անընդհատ Եվրոպայի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին են խոսում, բայց մենք տեսանք, որ ԵՄ-ի գրեթե ոչ մի երկիր չշնորհավորեց ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի կապակցությամբ: 

Սա ցույց տվեց, որ ԵՄ-ի համար Հայաստանի վարչապետը, որպես քաղաքական դեմք, այլևս գոյություն չունի:

Եվ սա պարզապես ԵՄ-ի ամենախիստ արձագանքն էր Հայաստանի վարչապետին, նրա անսխալականության սինդրոմին, որովհետև Հայաստանի ղեկավարությունը, համարելով, որ ինքը միշտ ճիշտ է, կարծում է, որ ուրիշները պետք է աջակցեն, օգնեն ու ներդրումներ անեն: Իսկ ԵՄ-ն ուղղակի հասկացրեց, որ միգուցե անսխալականության սինդրոմը ընդունելի է Հայաստանում, քեզ հավատարիմ ֆանատիկ զոմբիների համար, բայց մեզ մոտ դա չի անցնում: 

Երկրի ղեկավարությունը չի ընդունում, որ սխալվել է ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններ կառուցելու հարցում, հետևանքը ևս հաշվի չի առնում, ինչն անսխալականության սինդրոմի վառ օրինակ է:

 

Իսկ երբ հաշվի չեն առնում քննադատությունը, համարում են, որ լրագրողները սև ու վատ նյութ են գրում, հետևանքը, օրինակ, ԵՄ-ի հետ զրո հարաբերությունն ու դրանից բխող ներդրումների բացակայությունն է լինում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով նաև ԱԱԾ-ի նախկին պետի վերաբերյալ ԱՄՆ-ում արված հայտարարությանն ու համեմատություններին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«Նախորդ պարբերության մեջ ես ասացի, որ վարչապետն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ: 

Ու նա չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկն իր վրա դուռ կարող է շրխկացնել, իսկ Արթուր Վանեցյանի հրաժարականը վարչապետի վրա դուռը շրխկացնելու մի գործընթաց էր, ինչն իրեն դուր չեկավ:

 Անձնիշխան համակարգի բուրգի վերևում նստածին հավասար ոչ ոք չպետք է լինի:

Բոլորը ցածր պետք է լինեն, ու սա է այդ ամենը հիվանդագին ընդունելու պատճառը: Իսկ պետական պաշտոնյաներին ու իր կողմնակիցներին, կարծես, հրահանգավորված է էժանացնել գործընթացը, ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենը լավ չէր աշխատում, չակերտավոր փորձագետները փորձում են ներկայացնել, թե նա կապված էր հին կոռուպցիոն համակարգի հետ և այլն: 

ԱԱԾ նախկին տնօրենի դեմ PR կամպանիա կա, որովհետև իր վարկանիշը բարձր է, ու դժվար է ասել՝ այս պահին ի՞ր, թե՞ վարչապետի վարկանիշն է բարձր: 

Չի բացառվում, որ իրենից բարձր լինի, ինչը որպես վտանգ է ընդունվում ու փորձում է զրոյացնել այն մրցակցին, որ իրեն հավասար այլընտրանքային կերպար չլինի: Իսկ նրան ГКЧП-ի անդամների հետ համեմատելն իրականության հետ կապ չունի, որովհետև այդ անդամները գործողություններ են իրականացրել երկրի ղեկավարի նկատմամբ, իսկ ԱԱԾ նախկին ղեկավարը դուռը շրխկացրել է ու գնացել է: 

Երկրորդ, վարչապետը, ըստ Սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար է լինում, երբ Հայաստանը պատերազմ է հայտարարում կամ երբ Հայաստանին են պատերազմ հայտարարում:

Մնացած դեպքերում գերագույն գլխավոր հրամանատարը գլխավոր շտաբի պետն է, սա էլ ուղղակի՝ ի գիտություն, որ մարդիկ Սահմանադրություն կարդան»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետի արձագանքին՝ կապված Լոս Անջելեսում իր վերաբերյալ Ն. Փաշինյանի գնահատականներին, քաղտեխնոլոգը շեշտեց, որ Ա. Վանեցյանի պատասխանը մի քանի ուղերձ ուներ. 

«ԱԱԾ նախկին տնօրենը փաստում է, որ իր ճակատագրի հետ կապված վերջին խոսքը ոչ թե վարչապետինը, այլ իրենն է լինելու, ինչը դժգոհեցնում է Փաշինյանին»:

 

Հաշվի առնելով փոխադարձ բանավեճը, նա շեշտեց, որ առհասարակ քաղաքական դաշտում իրավիճակը չի հանդարտվի. «Կարծես վարչապետին իշխանությունից զրկելու գործընթաց եմ նկատում: Չեմ կարող հաստատ պնդել՝ ինչ արդյունք կունենա, բայց այն, կարծես, կա: Իսկ թե ովքեր են սկսում, որոշակի ճշգրտման կարիք կա, բայց պարտադիր չէ, որ ներհայաստանյան լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը