Երևան, 27.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադառնալով Հայաստնի անկախության տոնի ժամանակ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին մարզպետ կոչելու հարցին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ հայտարարությունը՝

 

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը միասնական մեկ հայրենիք են, երկու պետական կազմավորումներով: Գաղտնիք չէ, որ երկու հայկական հանրապետությունով ներկայանում ենք միայն այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին, ավելի նպաստավոր դիրքեր ունենալով բանակցային գործընթացում։

 

Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այս փուլում, այն էլ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված տոնակատարության ժամանակ ինչ-որ մեկը պետք է իրեն իրավունք վերապահի և ի լուր աշխարհի Արցախի Հահրապետության նախագահին անվանի Արցախի մարզպետ: Նման անհեռատես և անօրակարգ հայտարարությունները չեն կարող ընդունելի լինել Արցախի «Արդարություն» կուսակցության համար, քանի որ դե ֆակտո Արցախն ունի սուվերեն պետության բոլոր պետական կառուցակարգերը և կառավարման ինստիտուտները:

 

Նման իրավիճակում, առանց հաշվի առնելու հանրաքվեով և սահմանադրությամբ ամրագրած Արցախի բնակիչների կարծիքը:, այսօրինակ անպատասխանատու հայտարարություններով որևէ մեկն իրավունք չունի փորձել հերթական անգամ սեպ խրել հայկական երկու հանրապետությունների իշխանությունների ու ժողովրդի միջև:

 

Արցախի «Արդարություն» կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ և դատապարտել նման մոտեցումը, քանի որ այն չի բխում ներկայիս տեսլականից, բացի այդ, առաջացնում է անհարկի լարվածություն:

 

Արցախի «Արդարություն» կուսակցությունը բոլորին կոչ է անում հայտարարություններ անելիս լինել կոռեկտ և հաշվի առնել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում գտնվող Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներն ու դրանից բխող անցանկալի հետևանքները»:

 

Գագիկ Սուրենյանը վանաձորյան հրաշքից տեսանյութեր է հրապարակել Զելենսկին Արևմուտքից պահանջել է ուժեղացնել ՀՕՊ-ի մատակարարումները Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը և ձնամաքրման տրակտորը Գազայում զոհերի թիվն անցել է 71 հազարը Այս տարի ուժեղ Հայաստանը կհաղթի․ Նարեկ ԿարապետյանՈւսուցիչները ԳԹԿ-ից պահանջում են մինչև երկուշաբթի 4 քայլ կատարել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին հոգեբանական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն Երևանում ձյուն գալու է. Հայհիդրոմետի տնօրենը հայտնում է Գուլյայպոլեի մեծ մասը անցել է Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ Ձյուն ու բուք ՀՀ-ում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք․ Նարեկ ԿարապետյանՇերեմետևո օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր թռիչքային սահմանափակումներ «ՀայաՔվեն» ամփոփում է 2025 թվականը «Մթնոլորտային ցուրտ ճակատն ուշ երեկոյան կներխուժի ՀՀ տարածք»․ Սուրենյան Այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի վրա Թբիլիսիի դատարանը կալանավորել Է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին 2025 թվականի առողջապահության ոլորտի հինգ ամենակարևոր նվաճումները Էջմիածնում բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու Chevrolet Volt-ը Թրամփը կարող է Զելենսկուն տալ «վերջին հնարավորությունը» խաղաղության շուրջ համաձայնության համար Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը տապալել է էլեկտրասյունը, հայտնվել երթևեկելի գոտում Շիրակի մարզում կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին Նոր հասցեում հաշվառվելն այսուհետ կարող է իրականացվել առցանց եղանակով Ձյուն է տեղում, բուք է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա». El Nacional Զրույց-քննարկում Նոր Նորքի և Ավանի բնակիչների հետ. ՀայաՔվեԲժիշկ Մյասնիկովը կիսվել է իր երիտասարդության գաղտնիքով Հետվճարը չի կարող լուծել թոշակառուների խնդիրները․ Դավիթ ՀակոբյանԿայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմն առատ նվերներով այցելել է Գյումրի՝ հարյուրավոր փոքրիկների համար իրականություն դարձնելու Նոր տարվա հրաշքըԳազպրոմը զգուշացնում է ԵՄ-ն Trip-ում փայ է ուզում, Սյունիքում նոր զարգացումներ են սպասվում «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ շարունակում է հոգալ հայ մանուկների մասին Թրամփը նախազգուշացրել է Զելենսկուն Արցախցիների վերադարձի իրավունքը քաղաքական առևտրի առարկա չէ. Ավետիք ՉալաբյանՄետաղների գների աճի պատճառով Հայաստանի հանքերը 2026 թ-ին ավելի շատ հարկ կվճարեն. ՋհանյանՔաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը․ ընդդիմություն՝ մի քանի խոշոր կոալիցիաներով․ Արմեն Մանվելյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` ծննդյան օրվա առիթովՁյուն, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ցանկանում են դուրս մղել ՌուսաստանինՅունիբանկը թողարկել է նվեր քարտեր Շղթայական վթար, Արագածոտնում բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատար, ավտոքարշակ ու տրակտորՈրտեղ երբ ու ինչպես են նշում Ամանորը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեության մեկնարկը, գերնոր աստղի պայթյունը. «Փաստ»Խոշոր վթար` Օհանավանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընդդիմադիր գործիչները՝ դատախազության թիրախում Բացառապես քաղաքական «ակցիա». կարճաժամկետ շահույթը երբեք անվտանգություն կամ ինքնիշխանություն չի կառուցում. «Փաստ»Աֆրիկյան ստարտափը ստեղծում է արևային էներգիայով աշխատող մինի-էլեկտրական մեքենաներՊետք չէ նոր հեծանիվ հորինել իշխանափոխության համար. Իվանիշվիլին հաղթեց Սահակաշվիլիին. Էդմոն Մարուքյան