Մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալից հայտնի դերասան Արոն Էյսենբերգը
ՄՇԱԿՈՒՅԹ
Ամերիկացի դերասան Արոն Էյսենբերգը, որը հայտնի է «Աստղային ճանապարհ. Խոր տիեզերք 9» հեռուստասերիալից, մահացել է 50 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:
Նշվում է, որ երկար տարիների ընթացքում Էյսենբերգը լուրջ խնդիրներ է ունեցել առողջության հետ: «Մեծ ափսոսանքով և վշտով տեղեկացնում եմ, որ իմ սերը և լավագույն ընկեր Արոն Էյսենբերգն այսօր մահացել է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի կինը՝ Մալիսա Լոնգոն:
Հանդիսատեսին նա առավել ծանոթ է Ֆերենջի Նոգի դերով, որը 1990-ականներին հեռարձակվող սերիալում բարի սեփականատերն էր:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



