Մերձմոսկվայում ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերձմոսկովյան տարածաշրջանում այսօր տեղումներ են գրանցվել անձրևի և ձյան տեսքով՝ տեղ-տեղ ուղեկցվելով կարկուտով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կարկուտ է տեղացել Մոսկվայից հյուսիսարևելք ընկած հատվածում՝ մերձմոսկովյան Կլին քաղաքում:
Նշվում է, որ արևային եղանակը Մերձմոսկվայում կտրուկ փոխվել է անձրի, որն էլ կամաց կամաց վերածվել է ձյան, որն անմիջապես հալչում է:
ՌԴ Հիդրոմետկայանն ավելի վաղ նախազգուշացրել էր Մոսկվայում և մարզում եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակի մասին:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ձյան տեղումները Մոսկվայում կշարունակվեն նաև այս գիշեր, երկուշաբթի առավոտյան մոսկվացիները կարող են ձյունապատ փողոցներ տեսնել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



