Մոսկվայի մետրոյում ուղևորն ընկել է գնացքի գծերի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայի մետրոյի «Յուժնայա» կայարանում անհայտ պատճառներով մարդ է ընկել գնացքի գծերի վրա: Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղի ժամանակով 16:20-ին:
Ինչպես պատմել է գործակալության աղբյուրը, ուղևորին բարձրացնելու համար թոթափվել է երկաթուղային գծի լարվածությունը, երթևեկությունը կայարանի հարավային մասում ընդհատվել է:
Մետրոպոլիտենի մամլո ծառայությունից հաստատել են, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել է ուղևորի ընկնելու պատճառով: Հակառակ ուղղությամբ գնացքները մեկնում են միջանկյալ ժամանակահատվածի երկարաձգմամբ:
Տուժած ուղևորի վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



