Պետերբուրգում գիշերը խոշոր բախում է տեղի ունեցել հայաստանցիների եւ դաղստանցիների միջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ազգային երկու փոքրամասնությունների մասնակցությամբ խմբակային ծեծկռտուքը սեպտեմբերի 21-ի գիշերը արթնացրել է Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի որոշ բնակիչների։ Բղավոցներից եւ կրակոցներից արթնացել են Բուխարեստյան փողոցի եւ Փառքի պողոտայի խաչմերուկի բնակիչները, գրում է «Ֆոնտանկա»-ն։
Տուժած տղամարդկանց թվում Հայաստանից եւ Դաղստանից ժամանածներ են։
«Ֆոնտանկա»-ի տվյալկներով, բախման մասին ոստիկանությանը հայտնել են առավոտյան ժամը հինգին մոտ։ Մետրոյի դեռեւս չբացված «Փառքի պողոտա» կայարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին մասնակցել է 16 մարդ։ Մի պահ փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, եւ մասնակիցներից մեկը հանել է դանակն ու սկսել ակտիվորեն այն թափահարել։ Հավանաբար, նույնիսկ ոմանց վնասել է, քանի որ հիվանդանոցներում հինգ մարդ է հայտնվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



