Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

ԻՆ­ՁԱ­ՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ԻՆ­ՁԱ­ՆԻՑ ՀԵ­ՏՈ

(Հատված Հայաստանի գրողների միության համագումարում ելույթից)

Այս գրողների միությունը այսպիսի կառույցով, այս ժամանակահատվածում չի համապատասխանում ներկա պահանջներին:

Տոտալիտար երկիրը փլուզվել է, բայց նրանից որպես բանդագուշանք մնացած տոտալիտար կառույցը իր համայնավարական սկզբունքներով կա, ռեժիմն ինքն էլ ստեղծում է խումբը, խմբի շահերը, ինչպես եղել է 70 տարի:

Հարկավոր է այստեղ հավաքված 300 հոգով արիություն ունենալ եւ հաստատման ներկայացված Գրողների միության նոր կանոնադրության նախագծի մեջ փոփոխություններ կատարել, այնպիսի կետեր մտցնել, որ ցանկացողները կարողանան դուրս գալ հին Գրողների միությունից, եւ որևէ գրական ուղղության, սկզբունքի, նորարարության շուրջ իրենց պատկերացրած նոր, անկախ գրողների ընկերությունները ստեղծեն, այն էլ՝ մի քանիսը: 

Նման մասնատման մեջ որևէ սարսափելի բան չկա, եթե կարողանանք կանոնադրությունը տնտեսագիտական եւ իրավաբանական ճշգրտումներով հաստատել: Այսպես է Ռուսաստանում, մեր հարևան Վրաստան-Ադրբեջանում, այսպես է ամբողջ Եվրոպայում:

Գրողների միությունը գրականության շահի համար իր տնտեսությունով բաժանվելով մի քանի ընկերությունների, նախ հնարավորություն կտա, որ ամեն մեկն իր թերթերով, ամսագրերով, տպագրված գրքերով, մյուսի հետ պնդաջիլ մրցակցություն ունենա՝ կծաղկի տարբեր ուղղություններին հարող առողջ գրականությունը:

Նման քայլը մեր գրականության շուրջ լռության շրջափակումը բացելու համար լավագույն ելքն է լինելու՝ ամեն մի ընկերություն իր փոքրիկ, թեթև խմբերով աշխարհի չորս ծագերի ուղղությամբ կռվելով՝ առաջ կգնա:

Ամենքս մի կողմի վրա՝ արևելք եւ արևմուտք, ես համոզված եմ՝ որևէ մեկը տեղ կհասնի, կներկայանա մեր դարավոր մշակույթի անունից:

Հանդգնություն պիտի ունենանք կեղևից դուրս գալու՝ մեր բողբոջը մեզանից դա է պահանջում: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բացվել: Մեզ համար միայն աշխարհը բացելը չէ կարևոր, այլ ներդրում ունենալ համաշխարհային մշակույթի մեջ. ահա մեր գերխնդիրը:

Եթե կարողանայինք այս 35 հազար քառակուսի կիլոմետր (Արցախն էլ հետը) փոքրիկ տարածքի վրա ապրող քիչ մարդկանցով պատմության քառուղիներն անցած ժողովրդի մշակույթի խորհուրդը, բարոյականությունը, քմահաճ հողի եւ հպարտ մարդու փոխադարձ կնքած դաշինքը գեղարվեստական խոսքի զորությամբ աշխարհի սրտի մեջ դնեինք, ապա համակիր ունկնդիրներ կունենայինք:

Շատ երկրներում եղածի իմ փորձով կարող եմ վկայություն տալ, որ մեր տեսակի գեղարվեստական ներսը հետաքրքիր է աշխարհի համար, պիտի թույլ տանք, որ լսի մեզ ու մեր հևքը ունենա մեզանից: Այդ առաքելությամբ համաշխարհային գրականության մեջ ներդրվել կարողանալը դիտվելու է՝ որպես պատմաբանների, քրիստոնեության դրոշի, դիվանագետների զորությամբ արված գործին հավասար:

Բայց մենք այս առաջընթացով անորոշ հեռվի ճանապարհն ենք բռնել, Գրողների միության այսպիսի կառույցով ո՞ւր ենք գնալու, այսչափ վախվորածությունը ո՞ւր կտանի…

Բազմաքանակ, հարյուրներով, տարեկան տպագրվող գրքերի անուններ են տալիս. շատ գրքեր տպագրելը դեռևս գիրք տպագրել չի նշանակում… Եթե դրանց գրական որակի համար Գրողների միությունը պատասխանատու չէ, գոնե կազմակերպվող շնորհանդեսների, ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերելու նպատակով անընդհատ նորանոր մարդկանց անդամագրելու համար պատասխանատվություն կրո՞ւմ է…

Կորել է գրական պրոֆեսիոնալիզմի պատվախնդրությունը՝ գրքահեղեղի պատճառով: Կորել է սպիտակ թղթի եւ սեւ թանաքի վիճաբանության երկյուղը: Փոխարենը սկսվել է մասսայական ճշմարտությունների ժամանակաշրջանը: Բողբոջի համար կեղև է պետք բացել:

Իսկ այսօրվա գրաքննադատությունը գրականության մուտքի համար նպաստավոր պայմաններ, գեղարվեստական դաշտի մթնոլորտ չի ստեղծում: 

Տասնյակ տարիների ընթացքում առաջացած գրաքննադատությունը ինչքան էլ տապալված փուլեր է ունեցել, բոլոր դեպքերում ստեղծել էր ուղենիշը: Գրականության նկատմամբ ձևավորել էր քրիստոմատիկ համակարգ, հիմա տարիների ընթացքում մշակված լուսավոր այդ կորիզն ենք կորցնում:

Գրաքննադատության դերը աշխարհում միշտ եղել է ու կա՝ գրականության տեսակն ու որակը իրարից զատել, պատմվածքը՝ պատմվածքից, պիեսը՝ պիեսից, գրողին գրողից բաժանել…

Մեր գրաքննադատությունն այսօր մեկ ուրիշ կարգավիճակի է հասել, հենց ինքն իր վճիտ ակունքների սկզբունքներին հակառակ, ի հեճուկս հենց ինքն իրեն, ամբողջ գրականությունը միատեղում, փորձում է բոլորին մի անկողնում անվեճ քնեցնել, այն ամուսինների նման, որոնք մի կյանք հաշտ ու խաղաղ ապրում են միասին, բայց օտար են իրար:

Իսկ նպատակը ոչ թե իրար նմանեցնելը պիտի լինի, այլ իրարից տարբերակելը: Նոր, շնորհալի սերունդ է գալիս, նրանք տեսնող աչքի են սպասում: Համառորեն թեզական գրաքննադատությունը իր դիրքերն է հաստատում: Եթե այդպես չլիներ, գրաքննադատությունը ձեռքը բռներ, ապա որտեղից էր լինելու մրցանակաբաշխության այսքան առատ՝ հեքիաթային ոսկե խոնչայի նվիրատվությունները: Գրողների միությունը հսկայական միջոցներ է ծախսում թարգմանչաց տոների համար: Ռուսական շուկան մեզ վաղուց է հայտնի. այդ գործն իր հին կապերով պիտի թողնել ավագ սերնդին՝ նոր սերունդի համար անհրաժեշտ է Եվրոպա դուրս գալու քայլեր ապահովել: 

Թարգմանությունը, մանավանդ տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ վրացիները եւ ադրբեջանցիները Արևմուտքի դռներից չեն հեռանում, պիտի գրողների ընկերությունների համար ազգային գործունեության նպատակ դարձնել, միաժամանակ լավագույն պայքարի միջոցը կլինի միջակության դեմ:

Գրողների միության մյուս կարևորագույն խնդիրներից մեկը լեզուն է, որն աչքաթող է արվել մինչև հիմա, այս պատճառով սփյուռք ենք կորցնում: Աբեղյանական ուղղագրությունը, որ անգամ ժամանակին համազգային քննարկման չդրվեց, տարեցտարի օտարություն մտցրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջև, խզեց հաղորդակցության խորքային կապը, քանի գնաց՝ միմյանց լեզվամտածողության եւ հոգեբանության նկատմամբ անհաղորդ դարձանք, ինչը շատ վաղուց ռուսական պանշովինիզմի երազանքն էր՝ հայկական երկու հատվածներին զրկել ազգային մտածողության եւ գաղափարախոսական խնդիրնրից:

Մեր արմատն է մեզ փրկելու, հակառակ դեպքում՝ ամենակատարյալ բիզնեսը, հաջողակ դիվանագիտությունը, լավագույն բանակները, եթե սեփական մշակույթի վրա չեն հենված՝ փլուզվելու կամ թափվելու են: Սա է հզոր պետականություն ունենալու ժամանակակից երկրների ուղենիշը:

Որպեսզի իրականանա մեր համազգային ինքնությունը, ոչ թե կեղծ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով, բայց տարբեր ուղղագրություններով պիտի առաջնորդվենք, այլ իրապես «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ունենալու համար բանաստեղծի պատգամը պիտի կատարենք, թե՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:

Իսկ այսօր՝ համակարգչային դարում, Սփյուռքի հետ անգամ գրավոր հաղորդակցությունն է հայերենով, հայկական տառերով անհնար՝ ուղղագրությունների անհամապատասխանության պատճառով…

Նման իրավիճակն է պատճառը , որ Մերձավոր արևելքի հայ համայնքները նահանջում են հայերենից, Սփյուռքում շատ երիտասարդներ արդեն չեն տիրապետում հայերենին: Ապշած ենք, թե ինչո՞ւ է սկսվել հոգևոր անկում:

Այստեղ էլ ժողովուրդը լքում է հայրենիքը՝ անգամ Թուրքիա է գնում:

Պատրվակը միայն հացը չէ, հավատացած եմ, որովհետև բարոյականությունը, որ ցրտին, խավարին, սովին, պատերազմին էր դիմակայել, չխրախուսվեց: Նման հատկանիշը ապագայի ազգային ուղենիշ-կեցվածք չդարձավ:

Դրամահավաքն էլ՝ Սփյուռքից, պատերազմող Արցախից, թոշակառուներից, դպրոցականներից, մեծ ու փոքրից, թուլացրեց Գրողների միության կեցվածքը. այդ ե՞րբ էր պատահել, որ վերցներ ժողովրդից, միշտ հայրաբար ինքն էր տվել:

Հայոց աշխարհի հոգևոր դիմագիծը կոփելու, մեր երկու հատվածները վերականգնելու համար Գրողների միությունը խիզախություն պիտի ունենա լծի տակ մտնելու՝ համազգային միասնական ուղղագրությունը վերականգնելու գործում:

Ո՞ր ազգը երանի չի տա մեզ՝ 15 դար սեփական այբուբենն ու ուղղագրությունը անփոփոխ օգտագործելու համար:

Երանելի ազգային պատվախնդրություն… Գրողների միությունը պիտի հրաժարվի լավ պարողի իր համբավից: Անընդհատ պարում է իշխանությունների առաջ: Չի արձագանքում հասարակության համար ճակատագրական հարցերին կամ արձագանքում է երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հարկավոր է տան բարոյականությունը պահողի, ազգային ծրագրեր, գաղափարներ թելադրողի դերում լինել

Երևան, 2005թ., մայիսի 21

ԱՐԱ ԱՐԹՅԱՆ

ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ

ԳՅՈՒՄՐԻ

Պիտի մնամ ես գյումրեցի

Երգե հետս, Ձորի բողազ,

Հետս երգե, ֆայտոնչու ձի,

Օր կնուտի տակ չդողաս:

Հե՜յ, ֆռնչիք, հետս երգեք,

Ընբես երգեք, օր քեֆս գա,

Գյումրին չկա, տեղը վերք է,

Ծո, վո՞վ բդի վրեն սգա:

Դալլաքներդ դառան պոետ,

Դոխբազներդ - պրոֆեսոր,

Գյումրի քաղաք, քարերուդ հետ

Թող մենակ ես խոսիմ էսօր:

Իմ Արթեն պապ, հետս երգե՝

Էն աշխարքեն թող ձենդ գա,

Գյումրին չկա, տեղը վերք է,

Ծո, վո՞վ բդի վրեն սգա:

Խելռներուդ մահն էր հանաք՝

Խնդըցրին ու գնացին,

Ղասաբներդ կերթան մենակ

Սև քարերուդ հոգեհացին:

Թե մարդ եք դուք, հետս երգեք,

Զլեք զուռնեն, օր քեֆս գա,

Գյումրին չկա, տեղը վերք է,

Ծո, վո՞վ բդի վրեն սգա:

Հին գյումրեցիք, թե չեք երգե,

Էն աշխարքեն չեք կրնա գա,

Գյումրին չկա, տեղը մենք ենք,

Ծո, երգից վեր - հե՛չ բա՛ն չկա:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏՐԻՈԼԵՏ

Ի՜մ քաղաքի առավոտ,

քարի վրա թխած հաց,

Քեզ չեմ նետի ես գետին,

թեկուզ ափերս վառես,

Ի՜մ մեջ ապրող լույսը ողջ-լոկ դու պիտի սպառես,

Ի՜մ քաղաքի առավոտ,

քարի վրա թխած հաց:

Ի՜մ քաղաքի առավոտ,

իմ հարսնացու լողացած,

Կաթիլները քո հնչուն իմ սրտխփոցն են ասես,

Ի՜մ քաղաքի առավոտ,

քարի վրա թխած հաց,

Քեզ չեմ նետի ես գետին,

թեկուզ ափերս վառես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Իրանի ուղղությամբ hարձակումների թիվը զգալիորեն կաճի․ Իսրայելի պաշտպանության նախարար Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱյ, տնաշե՜ն, էս ի՞նչ են արել. Փաշինյան Ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մաhացել է Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պուշկինում 17-ամյա դեռահասի դիակի հայտնաբերման վայրիցՈւզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Իրականում ինչից է մահացել Չակ Նորիսը«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՔաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբԵրրորդ համաշխարհային պատերազմն սկսված էՊետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 21-ին Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»