Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականը բավական ակտիվություն է մտցրել ըննդիմության՝ նախկին իշխանական ու իշխանամերձ շրջանակներում: Եվ դա բնական է, քանի որ, դասական առումով, նման պաշտոնանկությունները ըննդիմության համար լավ առիթ են իշխանություններին քարկոծելու և բողոքի նոր ալիք բարձրացնելու համար:

 

Ուշագրավ է սակայն, որ ըննդիմադիր գործիչները բավական մեղմ են արտահայտվում Ա. Վանեցյանի մասին: Ինչ-որ տեղ նույնիսկ փորձում են հաճոյանալ, որպեսզի գրանվեն ԱԱԾ նախկին պետին, մոռանալով, որ ոչ վաղ անցյալում բավական սուր գնահատականներ էին հնչեցնում նույն Վանեցյանի կողմից ղեկավարած կառույցի մասկի-շոուների մասով: Ինչևէ, սա կոչվում է քաղաքականություն: Այսինքն՝ երեկվա պաշտոնյան ընդամենը մեկ օր հետո կարող է դառնալ ընդդիմադիր գործիչ, մոռացության տալով ամեն ինչ: Եվ՝ հակառակը:

 

ԱԱԾ նախկին պետի շուրջ հյուսվող ըննդիմադիր դառնալու հեռանկարը, սակայն, այնքան էլ ընկալելի չի կարող լինել շատերի համար: Հատկապես նրանց, ովքեր բավական մոտիկից գիտեն և պատկերացնում են կառույցի լիազորություններն ու պարտականությունները: Իրականում այնքան էլ հասկանալի չէ նաև Ա. Վանեցյանի կողմից տարածած հայտարարության բովանդակությունը, քանի որ այն ոչ թե ապաքաղաքական կառույցի ղեկավարին, երկրին ծառայություն մատուցած բարձրաստիճան սպային, այլ սովորական քաղաքական գործչին հարիր տեքստ է, որը բավական շատ տողատակեր ու հարցականներ է պարունակում:

 

Ու եթե ընդդիմությունն այս ամենից փորձում է օր առաջ օգուտ քաղել, ձեռքի հետ էլ իր կողմը գրավել Վանեցյանին, ապա, երբ հարցին մոտենում ենք երկրի ու քաղաքացիների անվտանգության տեսանկյունից, պարզ է դառնում, որ այդպիսի բովանդակություն ունեցող հայտարարությունը բարձրացնում է անվստահությունը երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները ստանձնած կառույցի հանդեպ:

 

Մնում է հասկանալ, թե ինչու երկրում ամենաբարձր վարկանիշ ունեցող պետական պաշտոնյաներից մեկը՝ Վանեցյանը, որը հղում է անում սպայի ուսադիրներին, իր հրաժարականի տեքստում չի խոսում այն մասին, թե ինչու մինչև հիմա չեն հայտնաբերվել խուզարկության մեջ գնտվող նախկին բարձրաստիճան պաշտոնաներ, չեն բացահայտվել շատ ու շատ աղմկահարույց դեպքեր, կորած փաստաթղթեր ինչը ևս բավական հետաքրքիր կլիներ սպայի ուսադիրների համատեքստում:

 

 

 

 

 

Արմինե Գրիգորյան

 

Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս Փաշոյան