Բռնցքամարտի ԱԱ. Դարչինյանը դուրս եկավ քառորդ, Հովհաննիսյանը՝ 1/8 եզրափակիչ
ՍՊՈՐՏ
Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան:, փոխանցում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցչին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ:
Մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



