Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չորս սխալ, որոնք կանայք թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում

ԼԱՅՖ

Այս հոդվածը ձեզ ցույց կտա, թե կանայք ինչպես են քայքայում իրենց երջանկությունը եւ թե ինչպես պահպանել այն երջանիկ պահերը, որ կային ձեր կյանքում: 

Գոյություն ունի 4 սխալ, որոնք կանայք թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում.

1.«Ես ամեն ինչ ինքս կանեմ»

Շատ հաճախ երիտասարդ կանայք իրենց ամուսիններին պաշտպանում են չափից շատ աշխատելուց: Իբրեւ թե, նրանք կյանքում աշխատելու դեռ շատ առիթներ կունենան, իսկ այժմ, քանի դեռ կինը կարող է, ինքը գլուխ կհանի:  Բայց կանայք մոռանում են, որ տղամարդիկ սովորում են նման դրվածքին: Եվ ամենապատասխանատու պահին, երբ կինն օգնության կարիք ունի, տղամարդը չի կարող օգնել նրան, որովհետեւ սովոր չէ դրան: Ահա թե ինչու շատ կանայք սկսում են անընդհատ քննադատել իրենց ամուսիններին ու սղոցել նյարդերը:  Բայց դրանով նրանք սխալ են թույլ տալիս:  Ոչ մի մարդ չի ցանկանա իր կամքով փոխել իր կենսակերպը միայն նրա համար, որ ինչ-որ մեկը դժգոհ է դրանից: Խորհուրդ ենք տալիս. համատեղ կյանքի հենց առաջին օրերից ձեր ամուսնուն սովորեցրեք օգնել ձեզ:  Չնայած կարող եք ամեն ինչ ինքներդ անել, բայց տղամարդը թող հասկանա, որ այնպիսի գործեր կան, որոնք իրենից բացի, ոչ մեկը չի անի:  

2. «Նա պիտի ինքը գլխի ընկնի»

Տղամարդը ոչ մի բան էլ չպիտի գլխի ընկնի. չէ՞ որ դուք էքստրասենսի հետ չեք ամուսնացել: Երբ այդպես եք մտածում, միայն խնդիրներ եք ունենում:  Եթե ձեր տղամարդը գերբնական կարողությունների չի տիրապետում, չի կարող գլխի ընկնել, թե դուք ինչ եք ուզում իրենից:   Դուք վիրավորվում եք՝ վեճի նորանոր առիթներ գտնելով:  Բայց երբվանի՞ց են վեճերը ընտանիքի երջանկության գրավականը դարձել: Ի վերջո ձեր ամուսնու կողմից սոսկ հիասթափություն եւ ատելություն եք ստանում: Խորհուրդ ենք տալիս. եթե ձեզ ինչ-որ բան է պետք ձեր ամուսնուց, նրան անմիջապես ասեք դա: Թող որ ոչ միանգամից, բայց քիչ ուշ նա կատարի ձեր խնդրանքը: Կարեւորը՝ նա տեսնի, որ իրենից բացի ոչ մեկը դա չի անի:  

3. «Իսկական տղամարդը միշտ այս ու այն է անում»

Անմիջապես հարց է ծագում. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, թե իսկական տղամարդիկ ինչ են անում»: Եթե այն մարդը, որը ձեր կողքին է, իսկական տղամարդ չէ, ինչո՞ւ եք ամուսնացել հետը: Կինը մեծ սխալ է թույլ տալիս` ենթադրելով, թե ինչպիսին պիտի լինի եւ ինչ պիտի անի իդեալական զուգընկերը: Հեքիաթներով, սիրային սերիալներով ու ռոմանտիկ պատմություններով սնված կինը ենթադրում է, թե գիտե, թե ինչպիսին է իսկական տղամարդը:  Բայց հաճախ ուժեղ սեռի պատկերացումները բոլորովին այլ են:  Եվ երբ կինը ցանկալիի եւ իրականի անհամապատասխանություն է տեսնում, սկսում է սկանդալներ սարքել:   Խորհուրդ ենք տալիս. ընտրեք, թե ինչ եք ուզում. ապրել իդեալական տղամարդու հետ, բայց իրական կյանքում միայնակ լինել, թե ապրել իրական տղամարդու հետ` ազատվելով գոյություն չունեցող իդեալական կերպարից:  Ձեր ամուսինը իրական մարդ է: Ձեր ընտանիքը երջանիկ կլինի այն ժամանակ միայն, երբ դադարեք երազել իդեալական տղամարդու մասին եւ տեսնեք ձեր իրական ամուսնուն: 

4. «Նա պիտի անի այն, ինչ ասել եմ»

Շատ կանանց մեղքն այն է, որ չեն ընդունում իրենց ամուսինների արածը: Կինը ամուսնուն խանութ է ուղարկել հաց գնելու, իսկ նա բուլկիներ է բերել` իր արածը փաստարկելով  նրանով, որ հաց չկար: Կինը, ասես չլսելով, թե ամուսինն ինչ է ասում,  սկսում է քննադատել նրան` ամուսնուն զրկելով որեւէ բան անելու ցանկությունից: Արդյունքում նա այնպիսի ամուսին է ունենում, որն ընդհանրապես չի ուզում խանութ գնալ որեւէ բան գնելու: Ընդունեք այն ամեն լավը, որ ձեզ համար անում է ամուսինը:  Միայն այդպես նրան հասկացնել կտաք, որ նրա արարքները ընտանեկան կյանքում նշանակություն ունեն: Այս   4 խորհուրդը կատարելով` դուք ձեր ընտանիքում կպահպանեք այն երջանկությունը, որ ստեղծել էիք դեռեւս ամուսնությունից առաջ: Չէ՞ որ հաճախ ամուսինների կարեւոր անելիքը արդեն ստեղծվածը պահպանելն է:    

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ 14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին Կանադացի քաղաքական գործիչների համար, ինչպիսին է վարչապետ Քարնին, շատ շահավետ է ինձ ներկայացնել որպես թշնшմի՝ քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվել. Թրամփ Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Սոչիի օդանավակայանում չվերթներ են հետաձգվել Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանԻրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան«Դու արժանի էիր դրան». Տղամարդը կյանքից զրկել է երկու երեխաներին և զոքանչին, ապա տեսանյութն ուղարկել կնոջը Ադրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ինՍոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին «Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին 25-ամյա դայակը երեխաներին ծեծել է ու նրանց բերանը անձեռոցիկներ խցկելՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարուքյան