Փարիզում ահաբեկչություններից հետո մոտ 300 խուզարկություն են իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի անվտանգության ուժերը նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո Փարիզի շրջանում մոտ 300 խուզարկություն են իրականացրել։ Այս մասին հայտնել է Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ը։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 298 խուզարկություն։
«Սպառնալիքի մակարդակը բարձր է մնում։ Մենք ինտերնետում հետեւել ենք «Իսլամական պետություն» կազմակերպության մի շարք հայտարարությունները, որոնք ակնհայտորեն ուղղված էին Ֆրանսիայի դեմ»,- ասել է Կադոն։
Նրա խոսքով՝ Փարիզի հակաահաբեկչական գործողություններին մասնակցում է 10200 ոստիկան եւ 6400 զինծառայող։
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



