Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պա­տա­հա­կա­նու­թյո՞ւն, թե՞ օրի­նա­չա­փու­թյուն. ի՞նչ է մեզ սպաս­վում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անցած շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ:

Նախ՝ արտաքուստ սպասելի, իսկ իրականում ցավալի պարտություն կրեցինք Իտալիայի շատ ուժեղ հավաքականից, հավաքական, որը միանձնյա գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը՝ վեց խաղում տոնելով վեց հաղթանակ:

Այնուհետ «կենաց-մահու» հանդիպում անցկացրեցինք Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ: Այս հանդիպման հաղթողը տեսական շանսեր էր ստանում պայքարել երկրորդ ուղեգրի համար (կրկնենք՝ Իտալիայի հավաքականը մեր խմբում փաստացի մրցակցությունից դուրս է):

Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Արդյունքում խմբում Հայաստանը միակ հավաքականն է, որը Ֆինլանդիայի ընտրանու հետ կարող է պայքարել երկրորդ հորիզոնականի համար, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականը ֆիններից հետ է մնացել ամբողջ 5 միավորով, հույները, սեփական հարկի տակ անակնկալ կերպով երկու միավոր կորցնելով Լիխտենշտեյնի հատ խաղում, ընդհանրապես դուրս մնացին պայքարից, դե, իսկ Լիխտենշտեյնի հավաքականի մասին խոսելն ավելորդ է, քանզի սա նրանց առաջին միավորն էր:

Առաջիկա հանդիպումը մեր ընտրանին անցկացնելու է հենց նրանց հետ, և հաղթանակի դեպքում շանսերն առավել առարկայական են դառնում: 

Այդ պարագայում հաջորդ խաղը, որը կայանալու է Ֆինլանդիայում, կարող է ճակատագրական լինել թե՛ Հայաստանի, թե Ֆինլանդիայի հավաքականների համար:

Թեպետ, պետք է հաշվի առնել, որ հույներին սեփական հարկի տակ ընդունելուց հետո վերջին տուրում հյուրընկալվելու ենք իտալացիներին:

Հիմա՝ մի քանի խոսք մեր ընտրանու խաղի մասին: Մի շատ ուշագրավ փաստ: վերջին չորս խաղում մեր տղաները դարձել են արագ գոլի հեղինակ՝ մրցակիցների դարպասը գրավելով առաջին տասը րոպեներին: Սակայն Իտալիայի ու ԲՀ-ի հավաքականների հետ հանդիպումներում շատ արագ էլ ընդունել ենք պատասխան գնդակը: 

Եվ եթե բոսնիացիների հետ խաղում չընկճվեցին, ապա իտալացիների դեմ պայքարում անհասկանալի ինչոր բան կատարվեց թիմի հետ:

Տղաները կարծես միանգամից կորցրեցին վստահությունը, չէին հասկանում, թե ինչ պետք է անել խաղադաշտում, իսկ Ալեքսանդր Կարապետյանի՝ բացարձակ հորինված կարմիր քարտից հետո լրիվ կորցրեցին խաղի թելը:

Ասել, որ մեր ֆուտբոլիստները վատ էին խաղում, նշանակում է մեղանչել արդարության դեմ: 

Սակայն բանն այն է, որ ընդհանուր առմամբ բավարար խաղամակարդակն այդ հանդիպման ժամանակ ապահովվում էր մի քանի ֆուտբոլիստների շնորհիվ, իսկ թիմային գործողությունները կաղում էին: 

Հատկապես անհասկանալի էր, թե ինչ է ցանկանում դաշտում ստանալ գլխավոր մարզիչը. չկար ո՛չ միտք, ո՛չ ծրագիր: Սա թույլ տվեց ֆուտբոլային մասնագետների ու ֆուտբոլասերների մեծ մասին վերստին հիշել, որ մենք «մարզիչ չունենք»:

Իհարկե, ինչպես հաճախ է պատահում (դե, սիրուց ատելություն կես քայլ է), բոսնիացիների հետ խաղից հետո հանկարծ մարզիչը «հայտնվեց», այն էլ՝ ինչպիսի մարզիչ: 

Սակայն մեր մարզչի նկատմամբ մեծագույն հարգանքով հանդերձ, իրականությունն այն է, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, որքան էլ մեր ունեցածների մեջ լավագույններից է, այնուամենայնիվ, հավաքականի մարզչի «չի ձգում»:

Իմիջիայլոց, վատ չէր լինի, եթե պարոն Գյուլբուդաղյանցը հետխաղային ասուլիսների ժամանակ ոչ թե խաղը պատմեր (դա մենք էլ ենք տեսել), այլ մասնագիտական գնահատականներ տար՝ ինչու-ի հանգվույն: 

Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի դեմ հանդիպմանը միակ բանը, որը «մարզչական» էր, խփած գոլից հետո հետ քաշվելու պրակտիկայի վերացումն էր:

 

Մնացյալը փաստացի ստացել ենք ֆուտբոլիստների համառության, նվիրումի ու այն գիտակցման շնորհիվ, որ «սա վերջին շանսն է»: 

Գումարած՝ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջապես հավաքականում ցույց տվեց իր լավագույն որակները՝ իսկական թիմի ավագի պես ամբողջ խաղն իր վրա վերցնելով:

 

Այսպես կարելի է հաղթել Լիխտենշտեյնին, նաև՝ Հունաստանին, սակայն շատ դժար է լինելու ֆինների ու իտալացիների հետ խաղերում: Առավել ևս, որ ակնհայտ խնդիրներ ունենք թիկունքում:

Վերջին խաղերում բաց թողած 5 գոլերից չորսը «կերել ենք» գրեթե նույն ոճով, ինչը պետք է մտահոգի գլխավոր մարզչին: Իհարկե, հասկանալի է, որ մարզիչը «խաղում» է այն կադրերով, ինչ կա ձեռքի տակ, սակայն մասնավորապես Իտալիայի հետ խաղում, երբ հինգերորդ րոպեից ակնհայտ էր իտալացիների ձեռագիրը, գրեթե 60 րոպե պահանջվեց «գլխի ընկնելու», որ հակառակորդի 4 ու 14 համարները եզրերով պարզապես քայքայում են մեր պաշտպանությունը, իսկ պաշտպանության կենտրոնում հանդես եկող ֆուտբոլիստները խանգարում են միմյանց: 

Այնպես որ, հնարավոր չէ միայն հարձակման թևի ֆուտբոլիստների հաշվին միշտ հաջողության հասնել, այսինքն՝ միշտ խփել այնքան գոլ, որքան անհրաժեշտ է հաղթանակի համար, երբ պաշտպանությունն անընդհատ գոլեր է թողնում: Ասվածի վկայությունը փխած ու բաց թողած գնդակներն են՝ 12:11:

Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ մենք ունենք 9 միավոր, երեք միավորով ենք հետ մնում ֆիններից, ու Լիխտենշտեյնին հաղթելուց հետո Ֆինլանդիայում հանդիպումը կարող է ունենալ Իռլանդիայի հետ հայտնի հանդիպման արժեքը:

Տա Աստված, որ հույների ու բոսնիացիների դեմ տարած հաղթանակները հետագայում օրինաչափություն դառնան, այլ ոչ թե դիտարկվեն որպես սենսացիաներ կամ պատահականություններ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց