Պերմից ըմբիշը երկու բեռնատարից բաղկացած ավտոգնացք է քաշել
ՍՊՈՐՏՊերմից ըմբիշ Բորիս Խարլամովը սահմանել է Ռուսաստանի նոր ռեկորդ: 21-ամյա մարզիկը քաշել է երկու բեռնատարից կազմված 30.3 տոննա քաշով ավտոգնացքը 35 վայրկյանում 4մ 75սմ հեռավորության վրա: Ինքը՝ մարզիկը, կշռում է 98 կգ, իսկ ավտոգնացքի ընդհանուր զանգվածը գերազանցում է նրա քաշն ավելի քան 300 անգամ, հաղորդում է «Պրո Պերմ» պորտալը:
2018 թվականի մայիսի 9-ին երիտասարդ տղամարդն արդեն փորձել է հաստատել նոր ռեկորդ: Այդ ժամանակ նա փորձել էր տեղափոխել 41 տոննա կշռող «Սմերչ» հրթիռային սարքավորումը: Նրան հաջողվել էր տեխնիկան տեղաշարժել, սակայն դա բավարար չէր ռեկորդ սահմանելու համար:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



