Դեսպան. Ռուսաստանը սկսել է Իրանին հրթիռային С-300 համալիրների մատակարարումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի իշխանությունները սկսել են Իրանին С-300 հրթիռային համալիրների մատակարարումը, տեղեկացրել է Իրանում ՌԴ դեսպան Մեհդի Սանային:
Նա նշել է, որ С-300-ի մատակարարման գործընթացը սկսվել է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր պայմանագրի շրջանակում, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանն ասել էր, որ Թեհրանը հույս ունի մինչեւ տարեվերջ հրթիռային С-300 համալիրներ ստանալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայումս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Իրանի մայրաքաղաք Թեհրանում է:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



