Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախն ինչ-որ մեկի գրպանի հայրենասիրական խաղալիքը չէ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Հայկական մեդիայում ամենից շատ շահարկվող «միասնություն» և «պառակտում» եզրույթները եթե ենթարկենք ստրուկտուրալիստական ու նշանագիտական վերլուծության, ապա կարող է պարզվել, որ դրանք դատարկ ու անբովանդակ կատեգորիաներ են:

Օրինակ՝ անընդհատ խոսում են Հայաստան-Արցախ միասնությունից կամ էլ ամեն առիթով դատապարտում պառակտումը՝ առաջնային պլան մղելով հայաստանցի-արցախցի տարանջատման անթույլատրելիությունը:

Ամենամեծ խնդիրն այն է, որ այս դիսկուրսում հայտնված մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ընդհանրապես ինչի մասին են խոսում, չեն կարողանում սահմանել միասնության բովանդակությունը, ինչպես նաև ցույց տալ դրա չափորոշիչները: Եվ հենց միասնության եզրույթի անմեկնելի կարգավիճակն էլ սաղմնավորում է պառակտման մասին իռացիոնալ առասպելներն ու դիցաբանական դավադրությունները:

Սա չափազանց լուրջ մարտահրավեր է, քանի որ քաղաքական ու հասարակական տիրույթում անբովանդակ այս դիսկուրսը տիրապետող դիրքեր է զբաղեցնում:

Մենք պետք է ի վերջո հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում Արցախից, ի՞նչ ենք ակնկալում և պահանջում: Թերևս ամենակարևորն այն փաստի գիտակցումն է, որ Արցախը ինչ-որ մեկի գրպանի հայրենասիրական խաղալիքն ու գաղափարական քմահաճույքի առարկան չէ:

Արցախին սեր խոստովանելու լպրծուն և արհեստական մրցավազքի ժամանակներում ենք ապրում։

Հերթով ու շարքով փորձում են ապացուցել, թե ով է ավելի շատ սիրում Արցախն ու ինչերի է պատրաստ հանուն Արցախի։

Կարծում եմ, բանական ու ադեկվատ արցախցիները թքած ունեն այս երեսպաշտության ու կեղծիքի վրա, քանի որ նույնիսկ սատկած հավը կարող է գլխի ընկնել, որ Երևանում Արցախն ընդամենը քարոզչական մանրադրամի կարգավիճակ ունի և քաղաքական միջանցքներում օգտագործվում է նեղ ու անձնական նպատակների կյանքի կոչման համար։ Տրամաբանությունն հետևյալն է․ եթե ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, արժանանալ ամբոխի ծափահարություններին և լայքերին, ապա պաշտի՛ր Արցախը, դատապարտի՛ր Արցախի և Հայաստանի միջև սեպ խրողներին, գնա՛ Արցախ և հրապարակայնորեն հուզվի՛ր այդ սրբավայրի հմայքով։ Թերևս այսքանը բավական է ազգային ու ազգայնական, ինչպես նաև հայրենասեր արուի կամ էլ էգի կերպարի մեջ մտնելու համար։

Հանրային դիսկուրսում Արցախը գրեթե սրբադասված է ու ուխտավայրի կարգավիճակ ունի։ Ավելի ճիշտ Արցախն այդպիսին չէ, պարզապես Երևանի քաղքենի հայացքն է Շուշին ու Ստեփանակերտը, Մարտակերտն ու Հադրութը այդ անիրական ու լղոզված կերպարանքով պատկերել։ Ավելի ճիշտ Երևանն էլ չէ, այլ երևանյան բոհեմը՝ կիսագրագետ մտավորականությունն ու միջակության ձգտող քաղաքական գազանանոցը։ Խնդիրն այն է, որ մենք չենք փորձում տեսնել ու նկատել այն Արցախը, որն իրականում կա։ Մենք չենք ուզում սիրել արցախցի այն գյուղացուն, որն իրականում է։ Ընդհակառակը՝ մենք Արցախի ու արցախցու գոյություն չունեցող պատրանք ենք ստեղծել, պատրանք, որն հեռու է իրականությունից ու կտրված ճշմարտությունից։ Սա չափազանց լուրջ մշակութային խնդիր է, որը կարելի է ձևակերպել որպես ազգայնական էգոզիմ։ Այսինքն մարդը ինքն իրեն նույնականացրել է գաղափարի հետ։ Իր թշվառությունն ու անկարողությունը քողարկում է գաղափարով, ինքն իր չգոյությունը փոխակերպում է գոյության հենց այդ նույն գաղափարի անսպառ շահագործմամբ։ Հաջորդաբար անձնական քմահաճույքը դառնում է գաղափարի մեխը՝ բուն գաղափարը ծառայեցնելով որպես անհատի գայթակղությունների բավարարարման միջոց։ Ամենն այս հայրենասիրության հետ որևէ աղերս չունի, սա ընդամենը պարզունակ էգոիզմի դրսևորում է, երբ հայրենիքը դառնում է մարդու գերին, ամենօրյա սպառման արագ սնունդը, որը կծում ու թքում են, կծում ու թքում են և այսպես անվերջ։

Իսկ մենք էլ ապրում ենք խորհրդային այն թշվառ այլախոհների պես, այսինքն՝ առաջին տպավորությամբ այլախոհ և հանուն ազատության պայքարող, բայց իրականում՝ ԿԿԲ-ի դրածո և կամակատար։ Այս պարագայում խորհրդային ԿԿԲ-ի սրբազան պարտականություններն իր վրա է վերցրել փողոցային պառլամենտը։ Տարբերությունը միայն մեկն է․ այն ԿԿԲ-ի պես ֆիզիկապես չի սպանում, այլ ոչնչացնում է ներսից՝ աստիճանաբար քայքայելով ու կամաց-կամաց կրծոտելով մարդկային հոգին։ Դե անարյուն ինկվիզիցիայի դարաշրջանում ենք ապրում, երբ խարույկին փոխարինելու է եկել պոլիտկոռեկտությունը։ Եվ մենք ստիպված ենք ամեն օր ու ամեն ժամ ամեն մի տխմարի առջև կանգնած արդարանալ ու բացատրություններ տալ։

Վերջերս այս ամենը մի արցախցու պատմեցի, իսկ հետո էլ բնականաբար հարցրեցի, թե ինչպես են իրենք վերաբերվում էս կեղծ ու լղոզված իրականությունը։ Պատաստանը ուշագրավ էր․ զզվանքով։

Պետք չէ Արցախը ազգայնական էգոիզմի առարկա դարձնել և դրա շուրջ ինչ-որ երևակայական գոյություն չունեցող ուխտավայրի կերպար ստեղծել։ Պետք չի Արցախը տեսնել սեփական նեղ հայրենասիրական քմահաճույքի ու ճաշակի դիտանկյունից։

Սա չափազանց տհաճ մի հայտնություն է, որի հիմքում սողացող ավազն է։ Կեղծիքի վրա կանգնած կառույցն ինչ-որ մի օր փլվելու է՝ իր ավերակների տակ կործանելով ամեն մի լուսավոր դրսևորում։

Եկեք տեսնենք այն ինչ-որ իրականում կա, առանց պատրանքների ու եսասիրական նկրտումների, եկեք նկատենք և ճանաչենք իրական Արցախն ու արցախցուն՝ առանց զգացմունքային փսլիքների ու կեղծ հայրենասիրական կաղապարների։ Արցախը սրբադասվելու պետք չունի, հողի վրա կանգնած մարդիկ թքած ունեն ձեր եսասիրական հայրենասիրության վրա։ Արցախին մարդկային ու հողին կառչած պարզ արժեքներ են պետք, որը մենք չենք կարողանում տալ։

Քանի դեռ մեր՝ դեպի Ստեփանակերտ ուղղված հայացքը կեղծ է, արցախցիներից ավելին պահանջելը դատարկ մի զբաղմունք է։

Բեռնաթափվելու, կեղծ կաղապարներից, պատրանքներից ու միֆերից ազատագրվելու պետք ունենք, և՛ մենք և՛ իրենք։

Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել