Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյա­նը հրա­ժար­վել է պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օր, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Բրազիլիա` Անկախության օր, Մոզամբիկ` Հաղթանակի օր, Պակիստան` Օդուժի օր, Ուկրաինա՝ Ռազմական հետախուզության օր, Հայաստան՝ Ինժեներական զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

439 – վախճանվել է Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևը:

1887 – ծնվել է խորհրդահայ կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1902 – ծնվել է կինոդերասան Մուրադ Կոստանյանը:

1925– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը։

1950 – ծնվել է վիրաբույժ-ուրոլոգ Բորիս Դանիելյանը:

1955 –ծնվել է արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանը։

1992- ավարտվել է Հայաստանի բանակի ինժեներական զորքերի կազմավորումը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ:

1995– ստեղծվել է հայկական դրամի խորհրդանշանը։

2002-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում ԼՂՀ նախագահի պաշտոնում վերընտրված Արկադի Ղուկասյանը ստանձնել է պաշտոնը: 

2005-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու՝ Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:

2006-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մոտ 45 րոպե տևած բավական սուր քննարկումներից հետո, 13 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

2007-Բակո Սահակյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պարտականությունները Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում:

2009-Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2011-Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը:

-Վախճանվել է հայազգի ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

2012-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Բակո Սահակյանը երրորդ անգամ է ստանձնել ԼՂ նախագահի պաշտոնը:

ԱՇԽԱՐՀ

1191 —Արսուֆի ճակատամարտում Ռիչարդ 1-ինի խաչակիրների զորքը հաղթել է Սալադինի մահմեդական զորքին:

1776 – Նյու Յորքի նավահանգստում ամերիկյան «Կրիա» սուզանավը բրիտանական «Արծիվ» ֆլագման նավի վրա տեղադրել է ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ. սա համարվում է սուզանավի առաջին հարձակումը աշխարհում:

1783– վախճանվել է շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1812- Մոսկվայի մոտ տեղի է ունեցել մեկ օր տևած ճակատամարտերից ամենաարյունալին համարվող Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվում է ֆրանսիացիների հաղթանակով:

1822– Բրազիլիան անկախացել է Պորտուգալիայից։

1829 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեն:

1860 –Ուելսի արքայադստեր՝ Կանադա այցի ժամանակ առաջին անգամ որպես պաշտոնական նշան օգտագործվել է թխկու տերևը:

1890– ծնվել է ռուս նշանավոր գրող, օդաչու և ճանապարհորդ Ալեքսանդր Կուպրինը։ 1909– ծնվել է ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր Էլիա Կազանը։

1911- ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվել է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:

1940-Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջել Հարավային Դոբրուջան:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1956 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և բնախույզ Օտտո Շմիդտը:

1988- Սոյուզ-ՏՄ-5 տիեզերանավով երկիր է վերադարձել Աբդուլ Ահադ Մոմանդը՝ առաջին աֆղանցի տիեզերագնացը:

1992 - «Կոմմերսանտ» թերթում առաջին անգամ օգտագործվել է «նոր ռուսներ» արտահայտությունը:

2004– ստեղծվել է Վիքիպահեստ նախագիծը։

2011– Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմը, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ։

Կամո Խաչիկյան

Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել