Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ վրա է հույս դրել Նի­կոլ Փա­շի­նյա­նը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հասարակության համար անսպասելի էր լսել, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում են ունեցել։

Թվում էր, թե վարչապետը, հաշվի առնելով հանրության շրջանում պահպանվող իր բարձր վարկանիշը, «Սասնա ծռերի» հետ հանդիպելու և, առավել ևս, համագործակցելու կարիք չպետք է ունենար, սակայն իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ իրավիճակն այլ է։

Ժամանակի ընթացքում Փաշինյանը ավելի է համոզվում, որ ինքը այլ քաղաքական ուժերի աջակցության կարիքն է զգում։

Ասվածի ապացույցն են նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ տեղի ունեցած զարգացումները, երբ վարչապետը հանքի շահագործման հարցում իր դիրքորոշման պատճառով ըստ էության մնաց միայնակ։

Ամենայն հավանականությամբ, դրանով էին պայմանավորված մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը դժգոհ է իր թիմի աշխատանքից, քանի որ նրանց կողմից էական սատարում վարչապետը չի զգում։

Ուշագրավ է, որ այնքան էլ ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը իշխանությունները, կարծես թե, առավել մեղմ արձագանքեցին, քան նրանցից սպասելի էր կոնկրետ այս գործով։

Եթե հիշում ենք, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի յուրաքանչյուր որոշում Փաշինյանի կողմից արժանանում էր կոշտ արձագանքի՝ ընդհուպ մինչև դատարանների շրջափակման կազմակերպում, սակայն այս անգամ իշխանությունները բավարարվեցին մի քանի անդեմ հայտարարությամբ, թե ՍԴ-ի որոշումը պետք է հետևանքներ ունենա, ՍԴ-ի որոշումը պարտադիր է (բացառություն էին մի քանի ծայրահեղականներ, որոնք իշխանության աջակից լինելով՝ հիմնական վնասն են հասցնում իշխանությանը), բայց...

Այդ բացն էլ, կարծես, ուղղակի ապահովագրության համար:

Ի՞նչ կերպ կարելի է իշխանության այս դիրքորոշումը հասկանալ, իշխանափոխությունից մոտ մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա հանդիպում «Սասնա ծռերի» հետ։

Ամենատրամաբանական տարբերակը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են ուժեր հավաքել նոր ՍԴ ձևավորելու համար (անկախ նրանից՝ կազմի, թե ինստիտուցիոնալականության տեսակետից), իսկ դրա համար անհրաժեշտ է ցույց տալ, թե կա նոր ՍԴ ձևավորելու հասարակական պահանջ։

Եվ չի բացառվում, որ խնդրի առնչությամբ իշխանությունը ևս մեկ անգամ փորձի օգտագործել փողոցային ակցիաների գործիքակազմը։ Ուստի, ինչպես երևում է, Փաշինյանը «Սասնա ծռերի» աջակցության կարիքն ունի ոչ միայն Ամուլսարի հարցում, այլև հետագա քաղաքական զարգացումներում։

Թերևս հենց դա էր ակնարկում Ժիրայր Սեֆիլ յանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, երբ հայտարարում էր, թե «իրենք թույլ չեն տա նախկին ուժերի ռևանշը»։

Այս համատեքստում պատահական չէ նաև ՀԱԿ-ի հերթական ակտիվացումը։ Նիկոլ Փաշինյանը մեծապես զգում է ՀԱԿ-ի աջակցության կարիքը, իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ջերմեռանդությամբ հարցազրույցներ են տալիս լրատվամիջոցներին և ջանք չեն խնայում ցույց տալ, թե «ՍԴ-ում առկա է ճգնաժամ»։ Այդ ընթացքում ՀԱԿ-ի ակտիվիստները գործի են անցնում՝ ՍԴ-ի առջև ծաղկեպսակ տեղադրելով։ 

Ուշադրության է արժանի նաև ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, որում նշվում էր, թե պետք է գործի դրվեն օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։

Ըստ էության, Փաշինյանը ՍԴ-ի վրա գրոհից ու աշնանային հնարավոր քաղաքական գործընթացներից առաջ մոբիլիզացնում է «Սասնա ծռերին» և ՀԱԿ-ին, սակայն այդ ուժերի հետ համագործակցությունը կարող է իր մեջ լուրջ վտանգներ պարունակել։

Բացի այն, որ «Սասնա ծռերի» նկատմամբ վերաբերմունքը հասարակության գերակշիռ մասի մոտ, մեղմ ասած, բացասական է, որոշ ժամանակ անց նրանք կարող են փոխհատուցում պահանջել իրենց ջանքերի համար, իսկ նրանց հզորացումը վտանգավոր է ոչ միայն Փաշինյանի համար, այլև պետության, քանի որ նրանք ոչ մի կերպ կաշկանդված չեն նոր «ՊՊԾ գունդ» կազմակերպելու հարցում։

Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրանք ևս իշխանությանը իրենց ցուցաբերած աջակցության համար փայ են պահանջելու Փաշինյանից, իսկ ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, ՀԱԿ-ը գնալով ամրացնում է իր դիրքերը իշխանության ներսում, որի վառ ապացույցները վարչապետի աշխատակազմում ու Ազգային ժողովում «տեղավորված» ՀԱԿ-ականներն են։

Նկատի պետք է ունենալ, որ ՀԱԿ-ի աճող ազդեցությունը բերելու է նրան, որ իշխանության սանձերը կամաց-կամաց անցնելու են Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)