Ի՞նչ գույք ու դրամական միջոցներ է հայտարարագրել Իսպանիայում ՀՀ դեսպանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալ յանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Վլադիմիր Կարմիրշալ յանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ և հողամաս:
Բացի այդ, Վ.Կարմիրշալ յանը հայտարարագրել է «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դեսպանի դրամական միջոցները կազմել են 15 000 ՀՀ դրամ և 4 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 3 522 525 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Մինչ այս Վ.Կարմիրշալ յանը դիվանագիտական բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2013 թվականից եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



