ՈւԵՖԱ-ի նախագահ Չեֆերինը ժամանեց Երեւան
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանել է Երեւան։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։
Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
ՈւԵՖԱ-ի նախագահին սեպտեմբերի 5-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան - Իտալիա հանդիպմանը:
Ֆոտո՝ ՀՖՖ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



