Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիի ավտոմաքսատան շինաշխատանքները սկսվել են առանց մրցույթի և նախագծի. ընկերության տնօրենի խոսքով՝ հանձն են առել ոչ թե գումարից, այլ պատվից ելնելով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21 հա հատուկ նշանակության հողատարածքում Գյումրիի ավտոմաքսատան նախաշինարարական աշխատանքները սկսվել են, մինչդեռ նախագիծը դեռևս պատրաստ չէ: Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին:  

 

 Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը վստահված է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, որի տնօրեն Արամ Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ցայտնոտային վիճակ չկա, միաժամանակ հաստատեց՝ աշխատանքը բեռ է, որն իրենք հանձն են առել ոչ թե գումարից, այլ պատվից ելնելով:

 

Նշենք նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է պատվիրել առանց մրցույթի, մեկ անձից գնման կարգով։ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու են առանց մրցույթի պատվիրել կառուցումը, պարզաբանել էր, որ սովորաբար, նման գործարքները՝ պայմանավորված ծրագրի իրականացման հրատապությամբ, կատարվում են մեկ անձից գնումով:

 

 Արամ Ադամյանն այս մասին ասաց. «Իրենք ուսումնասիրել են և գտել են, որ մեր ընկերությունը կարող է այդ ծանր բեռը տանել, բացի այդ՝ աշխատելու են մեզ հետ մի շարք շինարարական կազմակերպություններ ևս, միայն մեր կազմակերպությունը չի, մի տաս կազմակերպություն պետք է աշխատի, որպեսզի կարողանանք այդ բեռը թեթևացնել, կարողանանք օբյեկտը շահագործել: Սա այն հարցն է, որ մենք ուզում ենք պատվով կատարենք, որ բոլորը տեսնեն, թե կարճ ժամանակում ինչպես կարող են պատվով կատարել ու վերջացնել: Մենք ուզում ենք դա անենք, մեզ չի հետաքրքրում կոռուպցիոն, մյուս, մյուս հարցերը, որ շահարկվում է, ընդհանրապես գումարային հարցեր չի հետաքրքրում, պատվի հարցն է միայն հետաքրքրում»:

 

Չնայած նրան, որ ընթացակարգերը չեն պահպանվել, Ադամյանը հավատացրեց, որ անորակ աշխատանք չեն անի:

 

«Մեր կողմից հողային նախապատրաստման, պայթեցման աշխատանքները հիմնականում կատարվել են, բայց դեռևս նախագծային աշխատանքները չեն ավարտվել, որովհետև հնարավոր չէ այդպիսի սեղմ ժամկետում արագ տեմպերով նախագիծ անել, դա կլինի անորակ: Ընթացքում նախագիծն անում են, ճշգրտումներ կատարում են, և շինարարներն ըստ այդ նախագծի պետք է շարժվեն առաջ»,-ասաց նա և նշեց, թե տեղյակ էլ չէ, թե ում են վստահվել նախագծման աշխատանքները:

 

Հարցին՝ առանց նախագծի ինչպե՞ս են հաշվարկել, թե ինչքան գումար է պետք ավտոմաքսատան շինարարության համար, Արամ Ադամյանը նշեց, որ նախահաշիվը հաշվարկվել է պետական գնացուցակով՝ ինչպես օրենքն է պահանջում և ըստ ծավալների նախահաշիվ են կազմել: «Ընդհանրապես շեղումներ չեն լինի: Եթե նախագիծը լինի, հետո փոփոխություններ լինեն, շեղումները ավելի շատ կարող են լինել, բայց եթե շինարարությունը նախագծի հետ միաժամանակ է կատարվում, այդ դեպքում, ինձ թվում է, անելիք չկա»,-ասաց նա:

 

Նշենք, որ Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ ավտոմաքսատան կառուցման համար հատկացվել է 181 մլն դրամ և 21,5 հա տարածք։ Կառավարության օգոստոսի 8-ի նիստի որոշմամբ տրամադրվեց ևս 966 մլն 480 հազար դրամ։

 

Ի դեպ, ըստ մամուլի՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն Շիրակի մարզի Ախուրյան համայնքում է գործում և պատկանում է Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանի հորը՝ Արամ Ադամյանին։

 

Խոսելով շահարկվող հնարավոր կոռուպցիոն կապերի մասին, Արամ Ադամյանը հավաստեց, որ ոչ մեկի հետ կոռուպցիոն որևէ կապ չունեն:

 

«Մեր կազմակերպությունը պատվով կատարել է բազում աշխատանքներ, իրենք ուսումնասիրել են կազմակերպություններին և դիմել են մեզ՝ թե կարո՞ղ եք այս աշխատանքը կատարել, մենք էլ ասել ենք՝ կարող ենք, եթե մյուս կազմակերպությունները նույնպես աշխատեն»,-ասաց Ադամյանը և նշեց, որ դա չի ենթադրում, որ ողջ պատասխանատվությունն իրենց վրա է:

 

«Պատասխանատվությունը բոլորի վրա պետք է լինի, մենակ մեր վրա չէ՝ և՛ նախագծողից սկսած, և՛ պատվիրող կողմից, բոլոր կապալառուներից, բոլորն էլ կրում պատասխանատվություն, ամեն մեկն իր չափով»,-ասաց նա:

 

«Մերձմոսկովյան» ԲԲԸ տնօրենը նշեց, որ իրենք նման բազա կառուցելու փորձ ունեն՝ իրենք են օգնել, որ Բավրայի մաքսակետի շինարարությունը ժամանակին ավարտին է հասցվել. «Եթե մենք չմասնակցեինք, մեզ չկանչեին, կարող էր այդ օբյեկտի շինարարությունը մի տարի ավել ձգձգվեր»:

 

Նա նաև նշեց, որ շատ կազմակերպություններ են ցանկացել հանձն առնել այս աշխատանքը, բայց հետո հրաժարվել են:

 

Արամ Ադամյանի խոսքով՝ մի քանի օր հետո ավտոմաքսատանն արդեն կարող է մոտավոր 200-300 մարդ աշխատել:

 

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին