Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ պարտք է բանկերին. փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի բնակչության 38 տոկոսը վարկային պարտավորություններ ունի բանկերի առաջ:

Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, facebook-ի իր էջում գրառել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԱՄՆ-ում վտարանդի Գուբադ Իբադօղլուն:

Նրա խոսքով` Ադրբեջանի կենտրոնացված վարկային ռեեստրի տվյալների համաձայն, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանում բանկերին պարտապանների թիվը կազմում է 2 մլն 505 հազար 515 մարդ, իսկ երաշխավորների թիվը` 1 մլն 184 հազար 2002, ինչը նշանակում է, որ բնակչության 38,5 տոկոսը կամ 3,7 մլն մարդ 44 բանկերի եւ 41 վարկային կազմակերպությունների նկատմամբ պարտքային պարտավորություններ ունի: Ընդ որում, վերջին 5 ամսում պարտապանների թիվը 90 հազարով մեծացել է, իսկ երաշխավորների թիվը` 70 հազար մարդով:

Նույն աղբյուրի այլ տվյալների համաձայն` վարկային տեղեկությունների ընդհանուր թիվը կազմում է 10,4 մլն: Միջին հաշվով մեկ պարտապանը պարտավորություններ ունի 4 բանկերի առաջ, ինչը նշանակում է, որ մի բանկի հետ վերջնահաշվարկ անել չկարողացող քաղաքացիները վարկ են վերցրել այլ բանկում:

Գուբադ Իբադօղլուի կարծիքով` Ադրբեջանում ստեղծված իրավիճակը բանկերի եւ վարկային կազմակերպությունների աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդյունք է:

Անդրադառնալով թեմային` «Թուրան»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում բազմաթիվ ինքնասպանությունների նոր ալիքի պատճառը հանդիսանում է վարկերի գծով պարտքերը վճարելու քաղաքացիների անընդունակությունը: Գործնականում ամեն շաբաթ Ադրբեջանում գրանցվում է ձեռնարկատերերի եւ շարքային քաղաքացիների ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դեպք, որոնք եկամուտների բացակայության, համատարած կոռուպցիայի եւ ունեցվածքը կորցնելու սպառնալիքների պատճառով չեն կարողանում ելք գտնել ստեղծված պարտքային փոսից:

Գործակալությունը նշում է, որ խնդրահարույց վարկերի կտրուկ աճին շատ բանով օժանդակել է 2015 թվականի փետրվարի վերջին ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի 34 տոկոսով արժեզրկումը:

Իրենց հերթին պաշտոնական կառույցները խուսափում են մեկնաբանել  տնտեսագետի արծարծած կարծիքները: Ադրբեջանում տեղեկություններ են տարածվում վերջին ամիսներին բանկերի առաջ տասնյակ միլիոնների հասնող  վարկային պարտավորությունները մարել չկարողացող բազմաթիվ քաղաքացիների ձերբակալության կամ կալանավորկման մասին: Այդ տեղեկությունները չեն մեկբանանում նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմինները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ընթացիկ տարվա 9 ամսում 4,5 անգամ աճել է նաեւ ժամանակավրեպ միկրովարկերի ծավալը` 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, հասնելով 96,86 մլն դոլարի: Ընդհանուր պորտֆելում խնդրահարույց միկրովարկերի բաժինը 2,3 տոկոսից հասել է 9,6 տոկոսի:

«Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը հայտնել էր, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի արդարադատության մարմինները բանկերին պարտքեր ունեցող 4 հազարից ավելի անձանց արգելել են դուրս գալ երկրից:

Նրա խոսքով` դատական որոշումների կատարմանը խոչընդոտելու եւ դրանք կանխամտածված չկատարելու համար վարչական պատասխանատվության է  ենթարկվել 3250 մարդ: «Այդ թվում 1800 հազար մարդ վարչական կարգով ձերբակալվել է, 242 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: 4 հազարից ավելի պարտապան անձանց երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվել է», -ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա 9 ամիսներին դատական գործերով կատարողական վարույթների թիվը գերազանցել է 350 հազարը, ինչը 53 տոկոսով ավելի է, քան 2014 թվականի հաշվետու ժամանակաշրջանում:

 

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր