Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի որ դերասանի որդին է «Պատվից առավել» սերիալից Միքոն

ԼԱՅՖ

Past.am

«Պատվից առավել» հեռուստասերիալում Միքոյի դերը դեբյուտային է երիտասարդ դերասան Խոսրով Նալբանդյանի համար: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է ուսման, հոր` դերասան Արթուր Նալբանդյանի, սիրելի աշխատանքի եւ նկարահանումների մասին:

 

Ուսանելու տարիներին

 

Ավարտել եմ Թատերական ինստիտուտը` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: Այնտեղ ուսանելը նախ եւ առաջ ինձ տվել է լավ մարդկանց, լավ ուսում. շատ բաներ սովորեցի մեծ վարպետ Նիկոյալ Ծատուրյանից: Նա մեզ ծանոթացրեց բեմին, արվեստին, կինոյին, տվեց ազատություն մտածելու, կերպար կերտելու, կերպարների մասին ավելի խոր եւ ավելի լիարժեք մտածելու հնարավորություն:

 

Տարբեր մշակույթների հետ ծանոթանալու, նաեւ շրջագայելու հնարավորություն է տվել ինձ Թատերականը: Ուսանելու ընթացքում ներկայացումներով մասնակցել եմ փառատոնների, ունեցել եմ հաղթանակներ: 

 

Խոսրովը հայրիկի` Արթուր Նալբանդյանի հետ 

 

«Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում»

 

Հայրիկիս գործոնը շատ մեծ է իմ կյանքում: Ծնվել եւ մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, հորս ընկերները հաճախ էին լինում մեր տանը, եւ միշտ լսում էի նրանց զրույցները: Նաեւ շատ էի հաճախում թատրոն, դիտում էի ներկայացումները, փորձերը, եւ ամեն անգամ մի նոր ոգեւորություն էր առաջանում իմ մեջ: Տեսնում էի, որ բարդ ճանապարհ է, բայց նաեւ հասկանում էի, որ առանց բարդություններ հաղթահարելու չի լինի որեւէ արդյունք: Այդպես որոշեցի շարունակել հայրիկիս ճանապարհը եւ պատվով պետք է անեմ իմ աշխատանքը: Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում, որ կլինեմ արժանի զավակ հենց արվեստում:

 

Խորհուրդներ հայրիկից

 

Երբ որոշել էի ընտրել դերասանի ուղին, հայրս ինձ ասում էր` շատ բարդ ճանապարհ է սպասվում, երբեք պետք չէ հիասթափվել, կոտրվել, ընդհակառակը՝ պետք է միշտ աշխատել, մտածել, ստեղծագործել, եւ այդ ժամանակ ոչ մի փակ դուռ չի լինի: Այժմ էլ, երբ դիտում է մեր հեռուստասերիալը, քննարկումներ ենք ունենում:

 

Նրա տված խորհուրդները միշտ կյանքի մասին են՝ լինել ազնիվ, անկեղծ, սիրել, սիրվել եւ, ամենակարեւորը, պայքարել մինչեւ վերջ, որպեսզի արդյունքի հասնես:

 

Երբ 2018-ին ավարտեցի ծառայությունս, շատ բարդ էր նորից սկսելը. երկու տարվա դադարը մեծ բացթողում էր: Ուզում էի աշխատել, եւ այդ ժամանակ պրոդյուսեր Ելենա Արշակյանից քասթինգի մասնակցելու հրավեր ստացա: Ի դեպ, սկզբում ինձ առաջարկել էին «Մոր խոստումը» սերիալում նկարահանվել, բայց այն ժամանակ չընտրվեցի: Անկեղծ, այդ փաստը ծանր էի տանում, անընդհատ սպասումների մեջ էի եւ հրավեր ստացա «Պատվից առավել»-ի քասթինգին մասնակցելու: Ընտրվեցի: Կյանքում երբեւէ ոչնչից պետք չէ հետ կանգնել:

 

Ինձ համար այս սերիալն առանձնանում է: Հրաշալի խմբի հետ եմ աշխատում, ինչն ուղղակի հաճույք է: Խաղալով եւ աշխատելով պրոֆեսիոնալների հետ` կարծես ուսումդ շարունակվում է, նոր բաներ ես սովորում պարբերաբար:

 

Միքոյի կերպարի մասին

 

Միքոյի կերպարի վրա շատ եմ աշխատել` հայրիկիս եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի օգնությամբ: Իրականում շատ բարդ կերպար էր. սկզբում ոչ ոքի ցույց չէր տալիս իր բնավորությունը, թվում էր` դրական ոչ մի գիծ չունի, բայց պետք է զարգացում ունենար` դառնալով բարի եւ հոգատար: Ինձ թվում է՝ մեծ աշխատանքի շնորհիվ կարողացանք ցույց տալ այդ կերպարի էությունն ու բնավորությունը: Այս կերպարն ինձ շատ հոգեհարազատ է, միշտ առանձնացնելու եմ իմ կարիերայում: Նմանություններ շատ ունենք. միշտ ուրախանում եմ լավ գործ անելիս եւ մարդկանց օգնելիս, նման ենք նաեւ սիրո համար պայքարելով, ես էլ այդպես պայքարել եմ իմ սիրո համար:

Սերիալային խաղընկերների մասին

Խաղընկերներիս հետ շշմելի հարաբերություններ ունեմ: Ես նման թիմի հետ դեռ չէի աշխատել: Կան ավագ սերնդի խաղընկերներ, որոնցից աշխատում եմ սովորել, նոր դասեր քաղել: Իսկ սերնդակիցների հետ ավելի ազատ ենք շփվում, աշխատում ենք օգնել միմյանց: Այս նախագծի շնորհիվ շատ-շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ ամեն օր թե´ աշխատանքի ժամանակ, թե´ դրանից դուրս, քննարկումներ ենք ունենում: Այդ մարդիկ ինձ համար շատ մեծ ձեռքբերում են:

 Շարունակություն

Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ