Բաշկիրիայում ձերբակալվել է մեկամյա երեխային սպանած մայրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաշկիրիայում ձերբակալվել է Իսմաիլովո գյուղի բնակչուհին, որն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն և հայտնել էր, թե իր երեխան անհետացել է օրորոցից, երբ ինքը քնած է եղել: Կինը խոստովանել է, որ ինքն է սպանել տղային, որպեսզի վերջինս սովամահ չլինի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ Իսմաիլովո գյուղի 28-ամյա բնակչուհին դիմել էր տեղի ոստիկանությանը` տեղեկացնելով, որ իր մեկամյա որդին անհետացել է: Կինը պատմել էր, որ պառկել էր քնելու իր երկու երեխաների հետ միասին, որոնք մեկ և հինգ տարեկան են, իսկ առավոտյան օրորոցում չէր գտել փոքր տղային: Փրկարարները երեխային գտել էին մահացած: Փրկարարական աշխատանքներին մասնակցել էին ոստիկաններ, քննիչներ, փրկարարներ և կամավորներ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



