Օբամեյանգի գոլն «Արսենալին» փրկեց պարտությունից. Մխիթարյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալ»-ն ընդունել էր «Տոտենհեմ»-ին և հազիվ փրկվեց պարտությունից։ Հանդիպման արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 40-րդ րոպեին Հարրի Քեյնը 11-մետրանոցից կատարած հարվածով կարողացավ կրկնապատկել այն։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը կարողացաց կրճատել հաշվի տարբերությունը։
Էմերիի սաներն ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով։ Խաղի 67-րդ րոպեին տանտերերի գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետի փոխարեն դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը։ 71-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գենդուզիից ստացած փոխանցումից հետո կարողացավ գրավել հյուրերի դարպասն ու փրկել «զինագործներ»-ին պարտությունից։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



