Փաշինյանն ուղիղ եթերով ցույց է տալիս իր դպրոցը Իջեւանում (վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանում կնոջ եւ դստեր` Մարիամի հետ այցելել է այն դպրոցը, որտեղ ինքն է հաճախել:
Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել դպրոցը, այն դասասենյակները, որտեղ ինքն է սովորել:
«Փաստորեն վերանորոգման մեջ է դպրոցը, ամբողջությամբ չեմ կարող ցույց տալ փաստորեն: Տնօրենը Աշոտ Փաշինյանն է, իմ պատմության ուսուցիչը, բայց բարեկամական կապ չունենք»,- ասաց նա ուղիղ եթերի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի դպրոց, ծաղիկներ խոնարհել գյուղի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



