Երեւանում բեռնատարը սահել է դեպի ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ «911» ծառայությունն օգոստոսի 31-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 16/7 հասցեի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան (բեռնված) սահել է դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Բրենդ Լիդեր» ՍՊԸ-ին պատկանող (տնօրեն Անդրանիկ Մ.) «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



