Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յուրաքանչյուր կին ունի իր հմայքը՝ ըստ հորոսկոպի նշանի. իսկ ո՞րն է քոնը

ԼԱՅՖ

Իմացեք՝ որն է ձեր հմայիչ կողմը, ու սկսեք օգտագործել ձեր այդ յուրահատկությունը։ Ինքդ քեզ ճիշտ ներկայացնել կարողանալը գրավիչ ու հմայիչ կանանց մեծ տաղանդն է։ Գեղեցկությունն առաջին հերթին արտահայտվում է ինդիվիդուալության ու ինքնավստահության մեջ։

Խոյ

Կին Խոյը փորձում է կյանքից ստանալ ամեն ինչ. նա ամբիցիոզ է, նպատակասլաց, բայց միևնույն ժամանակ՝ նվիրված ու անօգնական։ Այս վառ անհատականությունն ունիկալ է հաղթանակի ձգտումով ու հզոր կամքի ուժով։ Խոյի ներսում ապրում է անպաշտպան աղջիկ, ում սեր և ըմբռնում է հարկավոր։ Այս կնոջ հմայքը նրա անհաղթահարելի ցանկությունն է՝ կյանքից ստանալ ամեն ինչ։

Ցուլ

Կին Ցուլն ունիկալ է իր ներքին փափկությամբ ու մեծ գրավչությամբ։ Այս ուժեղ անհատականությունը բոլորին փափուկ, նուրբ ու խոցելի է թվում։ Ցուլ կինը հազվադեպ է վեճեր ստեղծում ու փորձում է ամեն կերպ խաղաղ հարաբերություններ պահել։

Երկվորյակ

Կին Երկվորյակն ունիկալ է իր բազմատոնությամբ։ Նա միշտ ուրիշ է, իսկ դա գրավում է տղամարդկանց։ Երկվորյակների հմայքը նրանց գայթակղությունն է ու լավ զրուցակից լինելը։ Այս կինն այնքան անկանխատեսելի է, որ երբեք չգիտես՝ ինչպիսին կլինի այս անգամ։

Խեցգետին

Կին Խեցգետինը զգացմունքային է, գրավիչ ու ամաչկոտ։ Նա իր շուրջ փափուկ, հարմարավետ ու ջերմ մթնոլորտ է ստեղծում։ Նա ձեզ կպարուրի ջերմությամբ ու հոգատարությամբ։ Այս կինը գրավիչ է, բայց վառ չէ։ Դրանում էլ նրա հմայքն է. միշտ հանելուկային է մնում։

Առյուծ

Կին Առյուծն անհավանական հմայք ունի, հատկապես երբ ժպտում է։ Կարող է թվալ, ասես նա շողում է ուրախությունից ու բոլորին հիացնում իր շողերով։ Այս կինն ունակ է իր շուրջ ստեղծել սիրո ու երջանկության շրջանակ, որ ձգում է տղամարդկանց։

Կույս

Կին Կույսը կարողանում է իրեն ներկայացնել լավագույն լույսի ներքո։ Այս գրավիչ անհատականությունը հիանալի տեսք է ունենում խնամքի ու լավ ճաշակի միջոցով։ Նրանից թարմություն ու խելքահան անող գեղեցկություն է գալիս։ Կույս կինն ընդմիշտ կմնա ձեր հիշողության մեջ. անհնար է նրան մոռանալը։

Կշեռք

Կին Կշեռքն անհավանական գրավիչ է։ Նա շատ արտիստիկ, արտահայտիչ անհատականություն է. նրբագեղ է, էլեգանտ և շատ կանացի։ Նրանից թարմություն, երիտասարդություն, կենսունակություն ու էներգիա է դուրս ցայտում։ Կշեռք կնոջ կողքին արթնանում է ոգեշնչում. նա շատ սեքսուալ է, նրա խորաթափանց հայացքն անհնար է մոռանալ։

Կարիճ

Կին Կարիճը շատ գրավիչ է ու սեքսուալ։ Տղամարդկանց աչքերում նա վտանգավոր ու անհասանելի է։ Այս կինը թուլամորթների համար չէ։ Կարիճի կողքին հնարավոր չէ հանգստանալ, նա միշտ լարված է պահում ու դրանով ավելի է գրավում։ Կարիճ կնոջ հմայքը նրա ներքին ինքնավստահության ու չբացահայտված հանելուկ լինելու մեջ է։

Աղեղնավոր

Կին Աղեղնավորը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ՝ լինել չկրկնվող, չփորձել ինչ-որ մեկին դուր գալ, չփորձել ինչ-որ բան ցույց տալ։ Ցանկացած դեպքում նա անհավանական գեղեցիկ ու խարիզմատիկ է։ Նրա հմայքը լավատեսությունն է։ Կարողանում է իր շուրջն ուրախ ու թեթև տրամադրություն ստեղծել։ Նրա կողքին ամեն ինչ հնարավոր է համարվում։

Այծեղջյուր

Կին Այծեղջյուրը մեծ ներքին ուժ ունի, որը նրան առանձնացնում է մյուսներից։ Նա բավականին նպատակասլաց է ու ինքնավստահ. դա նրան յուրահատուկ հմայք է պարգևում։ Կին Այծեղջյուրը գեղեցիկ է իր խստության, դաստիարակվածության, համառության ու կրթվածության մեջ։ Նա մնում է գրավիչ ու նուրբ, նույնիսկ երբ հասնում է իր նպատակներին անկոտրուն ուժի միջոցով։

Ջրհոս

Կին Ջրհոսը գեղեցիկ է իր անհասանելիության, օրիգինալության ու ամեն ինչին ստեղծագործ մոտեցման մեջ։ Այս անհատականությունը ձգտում է ազատության ու անկախության, ինչը շատ է գրավում տղամարդկանց։ Նա տաղանդավոր է և հետաքրքրասեր։ Ջրհոս կնոջ կողքին միշտ հետաքրքիր է ու հեշտ, նրա հետ շփումը տոն է։ Այս կանանց հմայքն ազատության հանդեպ սերն է։

Ձկներ

Ձուկ կինը գրավիչ է իր անպաշտպանության ու ձևականություններից ազատ լինելու շնորհիվ։ Նա առեղծվածային է ու անհասանելի, նրան հասկանալը հնարավոր չէ, այդ պատճառով մնում է միայն սիրել նրան ու անընդհատ զարմանալ։ Ձուկ կանայք շատ հանելուկային ու նուրբ արարածներ են։ Նրա հմայքը կանացի լինելու մեջ է։

Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան