«Իմ քայլը» դաշինքի անդամ Ռազմիկ Տոնոյանը մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է կեղծ դիպլոմ ներկայացնելու պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Վայոց Ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նկատմամբ։
Վերջինս 2018 թվականից մինչև այս տարվա հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ և պարզվել է, որ նա կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



