Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հա­յաս­տա­նում «հե­ղա­փո­խու­թյան» փաս­տը դեռ պետք է ապա­ցու­ցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


regnum.ru-ն «Փաշինյանը հավակնում է դառնալ համայն հայության առաջնորդ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում դեսպանների և երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց քաղաքական գաղտնազերծումը թույլ է տալիս հասկանալ, թե Փաշինյանը ինչպիսին է տեսնում քաղաքական գործընթացը, ինչպես է ծրագրում իրականացնել տարբեր ուժերի միավորման և համախմբման գործառույթները, ինչպես է փորձում սահմանել պետական և հասարակական հաստատությունների գործունեության ուղղությունները և ինչպես է նախանշում երկրում իր կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի առանձնահատկությունները:

Սկզբից փորձենք հասկանալ առաջին նկատառումը, որը կարծես թե հենց հիմնականն է: Ըստ Փաշինյանի, «կա փոքր ազգի և փոքր ժողովրդի ընկալման բարդույթ, ընդ որում, այդ բարդույթը կարող է արտացոլվել գործունեության բոլոր ոլորտներում և անգամ արտաքին քաղաքականության մեջ», որին էլ ինքը ականատես է եղել որպես վարչապետ կատարած այցերի ընթացքում»:

Փաստացի Փաշինյանը կրկնում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու այն խոսքերը, որոնք վերջինս արտահայտել է բրիտանական Institute for War and Peace Reporting-ին վերջերս տված հարցազրույցում, երբ նա պատմել է արևմտյան առաջնորդների հետ շփման իր սեփական փորձի մասին:

Ըստ Սահակաշվիլու, սկզբում ինքը Արևմուտքը տեսնում էր իդեալիստական լույսի ներքո և մտածում, որ Արևմուտքը ևս առաջնորդվում է նույն արժեքներով, ինչպես և ինքը, և դրա առանձնահատկությունն է օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունը:

Ինչպես ասել է Հենրի Քիսինջերը, «Սահակաշվիլին նման էր թույլ խաղացողի, որը պոկեր խաղալու համար նստում էր ուժեղ խաղացողների հետ նույն սեղանին՝ առանց որևէ խաղաթուղթ ձեռքին ունենալու»:

Ըստ Սահակաշվիլու, «երբ մի փոքր երկիր նստում է մեծերի հետ սեղանի շուրջ և սկսում է ինչպես հավասարի հետ խոսել, ապա միշտ չէ, որ դա գնահատվում է, քանի որ վերջիններս համարում են, որ դիմացինը փորձում է իր գլխից բարձր ցատկել»: Սահակաշվիլին պատմել է, որ հիմա ինքը դա հասկացել է:

Սա իրականում նորություն չէ, դա, այսպես կոչված, փոքր երկրների ֆենոմենն է, որը, չնայած տարբեր երկրների դեպքում տարբերություններ ունի, բայց ունի մեկ մեծ ընդհանուր խնդիր՝ նրանք փոքր են և ուժով չեն կարող պաշտպանել իրենց ազգային շահերը խոշոր երկրներից: Ինչպես ասում էր հին հույն պատմիչ Ֆուքիդիդեսը, «ուժեղը անում է այն, ինչ կարող է անել, իսկ թույլը ընդունում է այն, ինչի հետ ստիպված է հաշտվել»: 

Այնուամենայնիվ, Փաշինյանը առաջարկում է մի ռազմավարություն, որը, նրա կարծիքով, թույլ կտա Հայաստանին գոյատևել: Այսպես նախանշվում է երկրորդ նկատառումը: Փաշինյանը կոչ է անում բառացի իմաստով ճանաչել, այսպես ասած, «թավշյա հեղափոխությունը» որպես «համաշխարհային իրադարձություն»:

Ըստ նրա, «աշխարհում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար Հայաստանի դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է օգտագործեին այս փաստը»:

Այս պատգամը ևս լավ ուսումնասիրված և շարադրված է քաղաքագիտության դասագրքերում: Որոշակի պայմաններում փոքր պետությունը փորձում է օգտագործել «ժողովրդավարությունը» որպես ազգային ինքնիշխանության ապահովման կարևոր գործիքներից մեկը:

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում «հեղափոխության» փաստը դեռ պետք է ապացուցել, քանի որ ակնառու բոլոր տվյալներով նկատելի է, որ միայն իշխանափոխություն է եղել: Արտաքին աշխարհի կողմից ընկալման առումով ինչոր տեղ, իհարկե, կարելի կլիներ վիճարկել հեղափոխության փաստը, եթե Փաշինյանը փոխեր երկրի արտաքին քաղաքականությունը:

Բայց Երևանը շարունակում է հավատարիմ մնալ իր նախկին արտաքին պարտավորություններին և ինտեգրացիոն միություններին` ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Փաշինյանն ասել է, որ «արտաքին քաղաքականության մեջ հակադարձումներ չեն լինի, չնայած դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»:

Հավանաբար, փոխվել է, կամ պետք է փոխվի՝ հաշվի առնելով նրա հնչեցրած կոչը՝ «երկրի շահերի հստակ դիրքորոշմամբ և համապատասխանությամբ» այնպես «մանևրել», որ «բուռն հոսքի մեջ չլինի սայթաքում»: Հայաստանի համար այստեղ վտանգն այն է, որ մանևրելով ուժային կենտրոնների միջև՝ վտանգ է առաջանում, որ նրանցից մեկի համար կարող է դառնալ օտար, իսկ մյուսի համար՝ «ոչ յուրային»:

Ամեն դեպքում «թավշյա հեղափոխության» ընկալումը, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում ակնհայտորեն այլ կերպ են ընդունում: Վերջապես Փաշինյանն ասել է, որ «դեսպանները պետք է ներկայացնեն ամբողջ հայությանը», այլ «ոչ թե որոշակի քաղաքական ուժ, էլիտա կամ նույնիսկ պետություն»:

Բայց դրա համար աշխարհի հայությունը նախ պետք է Փաշինյանին ճանաչի առաջնորդ: Իսկ դա դեռևս չկա: Նա ընկալվում է ընդամենը որպես Հայաստանի երրորդ հանրապետության ղեկավարներից մեկը, իսկ այդ հանրապետությունը ձևավորվել է, այսպես կոչված, «ռուսահայաստանի» տարածքում, իսկ արևմտահայ սփյուռքը Օսմանյան կայսրության հպատակների սերունդն է:

Նրանց կողմից անգամ վերջերս քայլեր են ձեռնարկվել արտասահմանյան երկրներից մեկում, այսպես կոչված, արտաքսման պայմաններում Արևմտյան Հայաստանի խորհրդարան և կառավարություն ստեղծել:

Ի դեպ, Թուրքիան դա հստակ գիտակցում է, երբ փորձում է քաղաքական երկխոսություն սկսել «իրենց հայերի» հետ: Արևմտահայերը Առաջին հանրապետությունը չեն համարել Հայաստան և հաճախ այն անվանել են Երևանի Հանրապետություն՝ հայտարարելով, որ Հայաստանի պատմական հիմքը գտնվում է «էրգրում»:

Ավելին, ժամանակակից Հայաստանը տարածքով Առաջին Հայկական հանրապետության կեսի չափ է և դե յուրե նրա իրավահաջորդը չէ, և արևմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ոչ ոք նրան իրավունք չի տվել ներկայացնել իրենց շահերը:

Տեսականորեն հնարավոր է Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների նոր մակարդակի բարձրացում: Բայց դա չի լինի, քանի դեռ Փաշինյանը փորձում է Հայաստան- Սփյուռք - Լեռնային Ղարաբաղ ձևաչափով, հայտարարելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման անհրաժեշտության մասին, ճնշում գործադրել Ստեփանակերտի վրա, քանի որ դա կապված է հայտնի խնդիրների լուծման վտանգների հետ, այդ թվում` Ստեփանակերտի կարգավիճակի մասով: 

Այնպես որ, ստացվում է, որ իրականում հայերը մինչ այժմ համախմբված են միայն ազգովի, բայց իրականում գտնվում են իրենց համար շատ թույլ քաղաքական դաշտում: Պարզ է նաև, որ միայն ուժեղ Հայաստանի պայմաններում Սփյուռքը կդադարի ընկալվել այլ երկրների կառավարությունների կողմից՝ որպես իրենց երկրում պատերազմից և սովից ապաստանածներ:

Վտանգն այն է, որ ուժերի իրական հարաբերակցության օբյեկտիվ ընկալումից հրաժարվելու դեպքում «Փաշինյանի դարաշրջանի Հայաստանը» կարող է անդառնալի սխալներ թույլ տալ:

Կամո Խաչիկյան

 

67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան