Թրամփը հայտնել է, թե որ դեպքում ԱՄՆ տնտեսությունը «հրթիռի պես արագ» կզարգանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի տնտեսությունն աճի մեծ ներուժ ունի: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Եթե Դաշնային պահուստների համակարգն անի այն, ինչ իրենից պահանջվում է, մենք հրթիռի արագությամբ կզարգանանք»,- գրել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարն արդեն բազմիցս հանդիմանել է Դաշնային պահուստների համակարգին սխալ քաղաքականության համար, որն արգելակում է ԱՄՆ-ի տնտեսության աճը և բացասաբար է անդրադառնում ազգայի արժույթի վրա:
Նշենք, որ Միացյալ Նահանգների դրամավարկային քաղաքականության վերաբերյալ Դաշնային պահուստների համակարգի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-18-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



