Նախատեսված ժամկետում գուցե չհասցնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՀՀ որոշ ճանապարհների վիճակին՝ նշելով, որ կատարվող մեծածավալ աշխատանքների հետ միաժամանակ անկառավարելի քաոս է տիրում մի շարք ճանապարհներին։
Այս անգամ ևս թերթի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՎանաձորԱլավերդի Մ6 միջպետական ավտոմայրուղու՝ մինչև Ալավերդի քաղաք ընկած հատվածը։
Ճանապարհն ամբողջովին քանդված վիճակում է, աշխատանքներն ընթանում են բավականին դանդաղ տեմպերով. այնպիսի տպավորություն է, որ աշխատողներն իրենց քմահաճույքով են շարժվում, այլ ոչ թե ըստ աշխատանքային պլանի։
Նախնական պլանավորման համաձայն՝ ճանապարհի շինաշխատանքները պետք է ավարտվեին մինչև տարեվերջ, սակայն մեզ հետ զրույցում մասնագետները նշում էին, որ այս տեմպերով գործնականում դա անհնարին է իրականացնել, քանի որ անզեն աչքով նկատելի է, որ աշխատանքի ծավալները հսկայական են և ֆիզիկապես ուղղակի անհնար է ավարտել նախատեսված ժամկետում։



