Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տանը մնացի՞»․ 33-ամյա Թամարա Պետրոսյանը՝ «տանը մնալու», այդ թեմային հումորով նայելու և իր նոր մոնոներկայացման մասին

ԼԱՅՖ

Առավել մանրամասն ՝ այստեղ

«Տանը մնացի՞»՝ նոր մոնոներկայացում դերասանուհի Թամարա Պետրոսյանի մասնակցությամբ։ Դերասանուհին իրեն հատուկ հումորային պրիզմայով կանցկացնի հետաքրքիր, երբեմն նյարդայինացնող, բայց միշտ արդի՝ տանը մնալու թեման իր բոլոր նրբերանգներով։

 

Թամարան պատրաստվող ներկայացման առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։ Դերասանուհու և ներկայացման ռեժիսորի՝ Սեդրակ Գոջամանյանի հետ զրուցել ենք «Տանը մնացի՞» ներկայացման բովանդակության, թեմաների ընտրության մասին, իսկ Տոմայից հետաքրքրվել ենք, թե իրեն որքանո՞վ է նյարդայինացնում այն թեման, որի մասին պատրաստվում է բեմից խոսել։  

 

33-ամյա դերասանուհին ծիծաղելով արձագանքեց մեր հարցին՝ իրականում էլ է՞ ինքն այդ թեմային նայում հումորի տեսանկյունից․ «Ուրիշ ճար չունեմ՝ ո՞նց նայեմ։ Հումորով չնայես՝ կարող է գժվես։ Ավելի մեծ սերնդի մարդիկ սկսում են քեզ խղճահարությամբ նայել, որովհետև  իրենց համար դու պետք է արդեն դպրոցական տարիքի երեխաներ ունենայիր․ իմ բոլոր  դասարանցիները, կուրսեցիները արդեն ընտանիքներով մարդիկ են։ Եթե այդ դիտակետից ես նայում՝ այո՛,  մտավախություն ունենում ես, բայց մյուս կողմից, որ դիտակետից ինքս եմ նայում, նոր սերնդի ներկայցուցիչներն են նայում՝ ամբողջությամբ հանգիստ վիճակ է լինում։ Իրականում ինձ մոտ շատ հանգիստ  վիճակ է, չնայած երբեմն, ինչ խոսք, անհանգստություններ  ունենում եմ։ Բայց այդ անհանգստությունն էլ այնքան շատ չէ, որ ես դրանից ընկճախտի մեջ ընկնեմ»։

 

Թամարայի խոսքով, դա բավականին ակտուալ խնդիր է՝ տանն ես մնացել, թե՞ ոչ։ Ըստ դերասանուհու այդ հարցն ուղղակիորեն առնչվում է նաև իր հետ․ «Տատիկները, մամաներն ու պապաները  կարող են ինձ դասել տանը մնացածների շարքին, բայց մյուս կողմից էլ, հաշվի առնելով աշխարհում ներկայիս միտումները, այն թե ինչպիսի կարգ ու կանոն է տիրում, դեռ ամուսնանալու ժամանակ ունեմ։  Սա բավականին տարածված հարց է մեր օրերում, որը  ցանկացանք բարձրացնել։ Ինչ հարց տալիս է վերնագիրը՝ «Տանը մնացի՞», այդ ուղղությամբ էլ գնալու է ներկայացման բովանդակությունը, որը բաղկացած է տարբեր պատմություններից»։

 

Դերասանուհին ասաց՝ ի սկզբանե գաղափարը եղել է նման ձևաչափով ներկայացում անելը, ապա նոր որոշել են թեման։

 

«Իմ լավ ընկերը՝ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը, մի քանի ամիս  պարբերաբար ասում էր, որ  այս ձևաչափով ներկայացում անենք։  Իհարկե ես ցանկություն ունեի, սակայն ռիսկս չէր հերիքում, մտածում էի, որ պատրաստ չեմ, բայց համոզեցին և որոշեցինք, որ, ամեն դեպքում, անելու ենք։ «Բոհեմ» թատրոնի դերասան, սցենարիստ, իմ լավ ընկեր Թելման  Առաքելյանին դիմեցինք և երբ քննարկում էինք թեմաները, որոշվեց, որ այս ուղղությամբ ենք գնալու։ Տղաները որոշեցին, որ թեման պետք է լինի տանը մնալը ու  երևի իրենց համար սա իսկապես հետաքրքիր  թեմա է և գուցե իրենք ավելի լավ են տեսնում՝ քան ես»,- ասաց դերասանուհին։  

 

Հայակական իրականության մեջ մոնոներկայացումներն այնքան էլ շատ չեն, հատկապես դերասանուհիների մասնակցությամբ։

 

«Այստեղ կան «սթենդ ափ» հիշեցնող որոշ դրվագներ, բայց այն մոնոներկայացում է։ Կան «սթենդ ափ»-ային թեթև երանգներ,- ասաց դերասանուհին ու շարունակեց,- այն պատմությունները, որոնք հանդիսատեսը կլսի՝ իրական են, որոնք ուղղակի ունեն գեղարվեստական երանգավորում։ Կենսագրական նոտաներ կան, որովհետև պատմությունները, որոնք պատմում եմ՝ ինձ հետ են կատարվել։ Բայց, որ ասեմ ամբողջությամբ իմ կյանքն է կամ կենսագրական է՝ ոչ»։

 

«Տանը մնացի՞» ներկայացումը ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի և Թամարա Պետրոսյանի երրորդ համագործակցությունն է։ Ռեժիսորը, խոսելով ներկայացման մասին, ասաց․  «Ավելի շատ ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, թե կա մի տարիք, որից հետո կարելի է խոսել տանը մնալ-չմնալու մասին։  Մեր հասարակությունը, անգամ 21-րդ դարում, դեռ շարունակում է քննարկել այդ թեման։ Այս դարում սա իսկպես այն թեման չէ, որի մասին պետք է բարձրաձայնել։ Շատ հետաքրքիր պատմություններից բաղկացած մի ընդհանուր պատմություն է, երբ 21-րդ դարի կինը նայում է այսօրվա իրականությանը։ Սա խորքային մելոդրամա է, որտեղ կատակերգությունն արտաքուստ ավելի շատ է երևում»։

 

«Տանը մնացի՞» ներկայացման պրեմիերան կլինի սեպտեմբերի 15-ին` «Բոհեմ» թատրոնում, որտեղ դերասանուհին առաջարկում է ևս մեկ անգամ հումորային պրիզմայով անցկացնել մեր կարգավիճակը։)   

 

 

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան